![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0a/View_of_YangJe-Cheon.jpg/640px-View_of_YangJe-Cheon.jpg&w=640&q=50)
Հարավային Կորեայի տնտեսություն
From Wikipedia, the free encyclopedia
2011 թվականի դրությամբ Հարավային Կորեայի տնտեսությունը աշխարհում 12-րդն է համախառն ներքին արդյունքի (գնողունակության պարիտետով) և աշխարհում 15-րդը՝ անվանական ՀՆԱ-ով։ Մեկ շնչի հաշվով համախառն ազգային արտադրանքը 1963 թվականին հասել է 100 ԱՄՆ դոլարի, իսկ 2014 թվականին՝ 35,000 ԱՄՆ դոլարի։
Հարավային Կորեայի տնտեսությունը | |||
---|---|---|---|
| |||
Արժույթ | 1 հարավկորեական վոն (₩) = 100 չոն (տեսականորեն) | ||
Ֆիսկալ տարի | օրացուցային տարի | ||
Առևտրային կազմակերպություններ | ԱԽՏԽ, ԱՀԿ և ՏՀԵԿ | ||
Ընդհանուր վիճակագրություն Արխիվացված 2015-07-03 Wayback Machine(անգլ.) | |||
ՀՆԱ | Աշխարհի 11-րդն է գնողունակության համարժեքությունով (2018), 14-րդը՝ անվանական ՀՆԱ-ով (2018)։ | ||
ՀՆԱ (անվանական) | $1,655 միլիարդ (2018)[1] | ||
ՀՆԱ (ըստ գնողունակության համարժեքության) | $2,139 միլիարդ (2018)[1] | ||
ՀՆԱ-ի աճը | 2,8 % (2015), 2,9 % (2016), 3,1 % (2017), 2,7 % (2018f)[2][3] | ||
Բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն (գնողունակության համարժեքության) | $41 416
(2018)[1] | ||
ՀՆԱ (անվանական) մեկ շնչի հաշվով | $32 046
(2018)[1] | ||
ՀՆԱ-ն ըստ տնտեսական ոլորտի | (3 %) գյուղատնտեսություն (39.4 %) արդյունաբերություն (57.6 %) ծառայություններ (2008, գնահատում) | ||
Գնաճ | 1,9 % (2017, գնահատում) | ||
Բնակչությունը աղքատության մակարդակից ցածր | 15 % (2006, գնահատում) | ||
Աշխատուժ | 25,09 միլիոն մարդ (2011, գնահատում) | ||
Տնտեսության ճյուղերում աշժխատողներ | գյուղատնտեսություն (7%), արդյունաբերություն (23,6 %), ծառայությունների ոլորտ (69,4%) (2011, գնահատում) | ||
Գործազրկություն | 3,9 % (2017, գնահատում) | ||
Արդյունաբերության հիմնական ճյուղերը | Էլեկտրոնիկա, ավտոմոբիլային, քիմիական արդյունաբերություն, նավաշինություն, պողպատ, տեքստիլ և սննդի արդյունաբերություն | ||
Առևտրային գործընկերներ Արխիվացված 2015-07-03 Wayback Machine(անգլ.) | |||
Արտահանում | $558,8 միլիարդ (2011) | ||
Արտահանման գործընկերներ | Չինաստան 27,9 %, ԱՄՆ 10,2 %,Ճապոնիա 5,8 %(2010) | ||
Ներմուծում | $525,2 միլիարդ (2011) | ||
Ներմուծման գործընկերներ | Չինաստան 17,9 %, Ճապոնիա 16,2 %, ԱՄՆ 10,1 %, Սաուդյան Արաբիա 5,2 %, Ավստրալիա 4,9 % (2010) | ||
Բյուջե Արխիվացված 2015-07-03 Wayback Machine(անգլ.) | |||
Ներքին պարտք | 28 % ՀՆԱ(2009) | ||
Արտաքին պարտք | $397,3 միլիարդ(2011) | ||
Օտարերկրյա ներդրումներ | $86 միլիարդ(2009) | ||
Ոսկու պաշարներ | $320,1 միլիարդ( 2011 թվականի վերջ) | ||
Եկամուտներ | $267,9 միլիարդ(2011) | ||
Ծախսեր | $242 միլիարդ(2011) | ||
править |
Հարավային Կորեայի տնտեսության առանցքային ուղղությունները պետության գոյության 60-ամյա պատմության ընթացքում խիստ փոխվել են։ 1940-ական թվականներին երկրի տնտեսությունը հենվում էր առավելապես գյուղատնտեսության և թեթև արդյունաբերության վրա։ Հաջորդ մի քանի տասնամյակների ընթացքում շեշտը դրվել է թեթև արդյունաբերության և սպառողական ապրանքների արտադրության, իսկ 20-րդ դարի 70 և 80-ական թվականներին՝ ծանր արդյունաբերության վրա։ 30 տարի հետո, երբ երկրի նախագահ Պակ Չոն Հին 1962 թվականին հայտարարեց առաջին հնգամյա ծրագրի սկիզբը, երկրի տնտեսությունը աճեց շատ բարձր տեմպերով, և դրա կառուցվածքը շատ փոխվեց։
1980-ական թվականների տնտեսական բուռն աճը դանդաղեց մինչև տասնամյակի վերջ։ Այդ ժամանակ աճը տարեկան 6,5% էր, և բնակչության աշխատավարձերի բարձրացման հետ մեկտեղ աճում էր նաև գնաճը։
Ինչպես և շատ զարգացած երկրներում, 90-ական թվականների սկզբին ծառայությունների ոլորտը գերակշռում էր երկրի տնտեսության մեջ, և 21-րդ դարի սկզբին այն կազմում էր ամբողջ ՀՆԱ-ի երկու երրորդը[4]։