Հարավային այգի (մուլտսերիալ)
From Wikipedia, the free encyclopedia
Հարավային այգի (անգլ.՝ South Park), ամերիկյան անիմացիոն սիթքոմ, որը ստեղծել են Թրեյ Փարկեռը և Մեթ Սթոունը։ Երկրորդ ամենաերկար ամերիկական անիմացիոն մուլտսերիալը Սիմփսոններ-ից հետո։ Երբեմն անունը օգտագործվում է անթարգմանված՝ «Սաուտ Պառկ» կամ «Սաուս Պառկ»։ Այն 1997 թվականին ցուցադրվում էր Comedy Central կաբելային հեռուստաալիքով[7]։ Բովանդակության հիմքում ընկած է չորս տղաների և նրանց ընկերների արկածները, ովքեր ապրում են Սաուտ Պառկ փոքրիկ քաղաքում` Կոլորադոյի կազմում։ Սերիալը ծաղրում է ամերիկյան մշակույթի և ընթացիկ համաշխարհային իրադարձությունների թերությունները, ինչպես նաև քննադատում են խորը համոզմունքներն ու արգելքները ծաղրերգության և սև հումորի միջոցով։ «Հարավային այգի»-ն ցուցադրվում է ուշ երեկոյան և հանդիսանում է մուլտֆիլմ մեծահասակների համար[8]։
Այն հայտնի է իր համաշխարհային իրադարձությունների լուսաբանմամբ։ Յուրաքանչյուր սերիայի հետ աշխատանքը անցկացվում է երկու փուլով. առաջինը՝ հեղինակները հորինում (կազմում, գրում կամ մտածում) են ընդացակարգը և սյուժեն, երկրորդ՝ պրեմիերայի ցուցադրությունից ավելի քիչ քան մեկ շաբաթ առաջ, ավարտում են դրանց մանրամասները (մասերը), այնպես որ կարողանան արագ արձագանքել նորություններին[8]։
Ներկայումս 26 եթերաշրջան է առկա։ Սկսվում ութերորդից, հետագա բոլոր եթերաշրջանները ցուցադրվում են երկու մասով. կեսը՝ աշնանը, մյուս կեսը՝ գարնանը, իսմ ամռանը ընդմիջում են։ Ռուսաստանում մուլտֆիլմը ցուցադրվել է «2x2»[9] և «Paramount Comedy»[10] հեռուստաալիքներով։ Առաջին երկու եթերաշրջանները և խաղարկային ֆիլմը թարգմանել է Դմիտրի Պուչկովը[11]։ Ռուսաստանում մուլտֆիլմը առաջին անգամ սկսվել է ցուցադրվել «РЕН ТВ» ալիքով, որտեղ այն ի սկզբանե հրատարակվեց «Սաուս Պառկ համր քաղաք» անվանումով, այս սերիաների համար կատարվել է մասնագիտական ձայնագրումը, ալիքի պատվերով տեքստը կարդացել են դերասաններ Ալեքսանդր Կլյուվկինը և Լյուդմիլա Գլինովան, ավելի ուշ MTV ձայնագրության համար աշխատել են դուետով «ալիքի ձայները»` Եվգենի Ռիբովը և Մարիա Տրինդյայկինան։