Հարթաշեն (Սյունիքի մարզ) - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Հարթաշեն (Սյունիքի մարզ).

Հարթաշեն (Սյունիքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարթաշեն
Գյուղ
Հարթաշեն
Երկիր
 
Հայաստան
ՄարզՍյունիքի
ԳյուղապետԳագիկ Վանեսյան
Մակերես30,99 կմ²
ԲԾՄ1480 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն775[1] մարդ
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Հարթաշեն (Սյունիքի մարզ) (Հայաստան)
Red pog.png

Հարթաշեն, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում, մարզկենտրոնից 80 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից մոտ 1350-1480 մ է, հեռավորությունը մարզկենտրոնից, հեռավորությունը Գորիս քաղաքից՝ 14 կմ։

Պատմություն

Հարթաշենը հիմնադրվել և կառուցվել է 1965-1970-ական թվականներին՝ Այգեձոր, Ազատաշեն և Ձորաշեն լքված գյուղերի բնակիչների կողմից։ Դրանք հին գյուղեր էին, որոնք հիշատակվում են Մաղանջազ, Ալիղուլիշեն, Կյորու անուններով։ Այդ գյուղերում կան բնական քարայրեր, խաչքարերով գերեզմանոցներ, եկեղեցիների ավերակներ, որոնք վկայում են դրանց հին (10-17 դդ.) լինելու մասին։ Կառուցվել է հարթավայրում, այստեղից էլ նրա Հարթաշեն անվանումը։

Բնակչություն

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2001 թվականին կատարած մարդահամարի տվյալների՝ գյուղի բնակչությունը կազմում է 662 մարդ[2]։

Հարթաշենի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1970 1981 2001 2004 2008
Բնակիչ 613 578 662 707 775

Համաձայն 1915 թվականի Կովկասյան օրացույցի՝ գյուղի բնակչությունը 1914 թվականին եղել է 847 մարդ, հիմնականում՝ հայեր[4]։

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. Սյունիքի մարզի մարդահաշիվ
  2. Սյունիքի մարզի մարդահամար-2001
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 116»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Հունիսի 24 
  4. Кавказский календарь на 1915 год. — Тифлис: Типография канцелярии Е.И.В. на Кавказе, казенный дом, 1915. — С. 87.
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Հարթաշեն (Սյունիքի մարզ)
Listen to this article