Հարրի Փոթեր (ֆիլմաշար)
ֆիլմաշար / From Wikipedia, the free encyclopedia
Հարրի Փոթերի մասին ֆիլմերի ֆիլմաշարը, որը հիմնված է բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի գրած Հարրի Փոթերի մասին վեպերի վրա։ Ֆիլմաշարը նկարահանվել է Warner Bros. կինոստուդիայի կողմից և ներառում է 8 ֆենտեզի ֆիլմ, որոնցից առաջին է՝ «Հարրի Փոթեր և փիլիսոփայական քար» (2001), իսկ վերջինը՝ Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 2 (2011)։ Ֆիլմաշարը գրավում է երկրորդ տեղն ամենաշատ եկամուտ բերող ֆիլմաշարի ցանկի մեջ 7, 7 մլրդ դոլար եկամուտով։
Ֆիլմաշարի հովանավորն է Դևիդ Հեյմանը, Դենիել Ռեդկլիֆը, Էմմա Ուոթսոնը և Ռուպերտ Գրինթը խաղացել են 3 գլխավոր հերոսների՝ Հարրի Փոթերի, Հերմայոնի Գրեյնջերի և Ռոն Ուիզլիի դերերը։
«Հարրի Փոթեր և Մահվան Պարգևներ»՝ յոթերորդ և միակն է սերիաներից, որը բաժանվել է 2 ֆիլմերի։ [[Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 1 |Առաջին մասն էկրանավորվել է 2010 թվականի նոյեմբերին, իսկ երկրորդ մասը՝ 2011 թվականի հուլիսում։