Հաառլեմ

քաղաք Նիդերլանդներում From Wikipedia, the free encyclopedia

Հաառլեմmap

Հարլեմ (հոլ.՝ Haarlem (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն)), քաղաք և համայնք Նիդերլանդների արևմուտքում, Հյուսիսային Հոլանդիա նահանգի մայրաքաղաքը և Ռանդստադ քաղաքային ագլոմելարացիայի մասը։ Նավահանգիստ Սպարնե գետի ափին, տեղակայված է Ամստերդամից 20 կմ դեպի արևմուտք։ Բնակչությունը՝ 162 543 մարդ (հունվարի 1, 2021)[2]։

Արագ փաստեր Համայնք, Երկիր ...
Համայնք
Հարլեմ
Haarlem
Դրոշ Զինանշան
Thumb Thumb

Thumb
ԵրկիրՆիդերլանդներ Նիդերլանդներ
ՄարզՀյուսիսային Հոլանդիա
ՀամայնքՀյուսիսային Հոլանդիա[1]
Հիմնադրված է1185 թ.
Առաջին հիշատակում10-րդ դար
Մակերես29,32 կմ²
ԲԾՄ2 մետր
Բնակչություն162 543 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Խտություն5039,5 մարդ/կմ²
Ժամային գոտիԿենտրոնական եվրոպական ժամանակ
Հեռախոսային կոդ023
Փոստային դասիչ2000–2037 և 2063
Պաշտոնական կայքhaarlem.nl(նիդեր.)
Մեկ շնչի տար.
միջ. եկամուտ
€ 14.200
Thumb
Հաառլեմ (Նիդեռլանդներ)
Փակել

Աշխարհագրություն

Տարածքի մակերեսը կազմում է 32 կմ² (դրանցից 2,6 կմ²-ին զբաղեցնում են ջրային տարածությունները)։

Պատմություն

Միջնադար

Հաառլամ քաղաքի մասին առաջին հիշատակումները վերաբերում են X դարին։ Քաղաքի անվանումը ծագում է Haaro-heim կամ Harulahem բառերից, որոնք թարգմանաբար նշանակում են «բարձրադիր վայր ավազի վրա, ծածկված ծառերով»։ Սկզբում այն ոչ մեծ բնակավայր էր, սակայն բարենպաստ դիրքի շնորհիվ (Սպարնե գետի ափին, ինչպես նաև հյուսիսը և հարավը իրար կապող ճանապարհի վրա գտնվելը), XII դարում բնակավայրը վերածվել է հզոր քաղաքի, որը Հոլանդական կոմսերը XII դարում դարձրել են իրենց նստավայրը։

Տեսարժան վայրեր

  • Գրոտե Մարկտ կենտրոնական առևտրային հրապարակը (հոլ.՝ Grote Markt)
  • Ֆրանս Հալսի թանգարան (հոլ.՝ Frans Hals Museum), որտեղ հավաքված են XVII դարի հաառլեմյան գեղանկարչության դպրոցի նկարները
  • Նիդերլանդներում ամենահին Թեյլորի թանգարանը և Թեյլորի այգին
  • Դարպասներ (հոլ.՝ Amsterdamse Poort), XIV դարի կեսեր
  • Նոր եկեղեցի կամ Սուրբ Աննայի եկեղեցի (հոլ.՝ Nieuwe Kerk), XII դար
  • Վելգելեգենի վիլլա (հոլ.՝ Paviljoen Welgelegen)
  • Ադրիանի ջրաղաց (հոլ.՝ De Adriaan)
  • Քաղաքային հանրային գրադարան (հոլ.՝ Stadsbibliotheek Haarlem)
  • Սուրբ Բավոնի կաթոլիկ տաճար (հոլ.՝ Kathedrale Basiliek Sint Bavo), 1895-1930 թվականներ
  • Երկաթուղային կայարան (հոլ.՝ Station Haarlem Hoofdgebouw)
  • Հաառլեմերհաութ (հոլ.՝ Haarlemmerhout), Նիդերլանդների հնագույն զբոսայգին
  • Կորրի տեն Բոոմ տուն-թանգարան

Քույր-քաղաքներ

Հաառլեմ քաղաքն ունի 4 քույր-քաղաքներ.[3]

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.