Հարկադրական ճառագայթում
From Wikipedia, the free encyclopedia
Հարկադրական ճառագայթում, ստիպողական ճառագայթում, մակածված ճառագայթում, արտաքին էլեկտրամագնիսական ալիքի ազդեցությամբ տեղի ունեցող ճառագայթում։ Այս երևույթը տեսականորեն բացահայտել է Ալբերտ Այնշտայնը[1], 1917-ին։
Հարկադրական ճառագայթումը բնորոշ է ինչպես քվանտային համակարգերին (ատոմ, մոլեկուլ և այլն), այնպես էլ ազատ լիցքավորված մասնիկներին։ Ճառագայթված քվանտներն ունեն նույն հաճախականությունը, տարածման ուղղությունը և բևեռացումը, ինչ արտաքին դաշտի քվանտները, որով և պայմանավորված է հարկադրական ճառագայթման կոհերենտությունը։ Կոհերենտության շնորհիվ հարկադրական ճառագայթման ինտենսիվությունը խիստ աճում է՝ ինքնակամ ճառագայթման ինտենսիվության համեմատությամբ։ Ազատ շարժվող լիցքավորված մասնիկների ճառագայթումը, որ կարող է տեղի ունենալ տարբեր պատճառներով, արտաքին էլեկտրամագնիսական ալիքի առկայությամբ նույնպես կրում է ստիպողական բնույթ (օրինակ, ստիպողական չերենկովյան, սինխրոտրոնային, արգելակման ճառագայթում և այլն)։