From Wikipedia, the free encyclopedia
Արյունահեղություն դելֆինարիումի դիսկոտեկում՝ 2001 թվականի հունիսի 1-ին Համասի ինքնասպան-ահաբեկչի կողմից իրականացրած ահաբեկչական գործողություն, որի ընթացքում իսլամիստ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Թել Ավիվի (Իսրայել) ծովափնյա գիշերային ակումբում՝ սպանելով 21 իսրայելցիների, որոնցից 16-ը եղել են դեռահաս, 120 մարդ վիրավորվել է[1][2][3]։ Զոհերի մեծամասնությունը իսրայելցի դեռահաս աղջիկներ էին, որոնց ընտանիքները նախկինում ներգաղթել էին ԽՍՀՄ-ի տարածքից։
Կալկիլյա քաղաքից ինքնասպան-ահաբեկիչ Սաիդ Հոտարին ուրբաթ երեկոյան կանգնած էր Դելֆինարիումի դիմաց, երբ տարածքը լցվեց պատանիներով։ Ամբոխի մեծ մասը նախկին ԽՍՀՄ տարածքից ռուսախոս ընտանիքների երիտասարդներ էին, որոնք սպասում էին Դելֆին դիսկո-պարային երեկույթին մասնակցելու համար, իսկ մյուսները մտնում էին հարակից գիշերային ակումբ[4]։ Ողջ մնացածները հետագայում նկարագրել են, թե ինչպես երիտասարդ պաղեստինցի ահաբեկիչը ծաղրել է իր զոհերին նախքան պայթյունը, նրանց մեջ շրջել է ծպտված հագուստով և սխալմամբ նրան համարել են Ասիայի ուղղափառ հրեա։ Նախքան ռումբը պայթեցնելը, նա պայթուցիկներով լի թմբուկ է խփել և զոհերին եբրայերենով ծաղրել «ինչ-որ բան է տեղի ունենալու»[5]։ 23:27 րոպեին նա պայթեցրել է պայթուցիկ սարքը[6]։ Վկաները պնդում էին, որ մարմնի մասերը տարածվեցին ամբողջ տարածքում։ Հարևանությամբ գտնվող շատ քաղաքացիներ շտապ օգնություն էին ցույց տալիս։
Սպանվել են մեկ իսրայելացի զինվորական և 20 քաղաքացիական անձիք, հիմնականում պատանի աղջիկները, որոնց ծնողները նախկինում գաղթել էին Իսրայել ԽՍՀՄ-ից[7]՝
|
|
Թե՛ իսլամական ջիհադը, թե՛ «Հըզբոլլահ-Պաղեստին» ահաբեկչական խումբը, ի սկզբանե, պատասխանատվություն են ստանձնել ահաբեկչության համար, սակայն հետագայում հրաժարվել են այդ պահանջներից[29]։ Ավելի ուշ պարզվել է, որ հարձակումը կատարել է 22-ամյա Սաիդ Հոտարին «Համաս» զինված պաղեստինա-իսլամիստական խմբավորումից[30]։
Հարձակումից հետո իսրայելցիներից շատերը պահանջել են կոշտ ռազմական փոխհատուցում։ Այնուամենայնիվ, վարչապետ Արիել Շարոնը որոշել է շտապ հակընդեմ գործողություններ չկատարել։ ԱՄՆ-ը և այլ կառավարություններ Իսրայելի վրա դիվանագիտական ճնշում են գործադրել ձեռնպահ մնալ գործողություններից[32]։ Այնուամենայնիվ, հարձակումը հետագայում նշվեց որպես Իսրայելի կառավարության կողմից Իսրայելի Իսրայելական բաժանիչ արգելապատը կառուցելու պատճառներից մեկը.[36]:
Ռամալլայի փողոցներում տասնյակ պաղեստինցիներ տոնում և հրավառություն էին անում[4]։ Ահաբեկիչ Սաիդ Հոտարիի հայրը գովաբանել էր նրան որպես նահատակ[30]։ Նախագահ Ջորջ Բուշը պահանջեց, որ Յասեր Արաֆաթը դատապարտի ահաբեկչական գործողությունը[37]։ Հաջորդ օրը Իսրայելի արաբները կանգնեցին Դելֆինարիումի հարևանությամբ գտնվող «Հասան Բեք» մզկիթում և առարկաներ նետեցին ոստիկանության վրա[38]։
Իսրայելի Ահաբեկչության ուսումնասիրման տեղեկատվական կենտրոնի տվյալներով Իսրայելի պաշտպանության բանակի հետ սերտ կապեր ունեցող Իսրայելում հաստատված կազմակերպությունը, ԻՊԲ-ի օպերատիվ պաշտպանական գործողության ընթացքում ունեցել է նահատակների ընտանիքների և վիրավորների խնամքի հաստատության կողմից տրված երկու փաստաթուղթ, որոնք գտնվում են Պաղեստինյան ազգային մարմնի սոցիալական հարցերի նախարարության իրավասության տակ։ Փաստաթղթերում մանրամասն նկարագրված է 2000 ԱՄՆ դոլարի փոխանցումը ինքնասպան ահաբեկիչի հորը, որն այդ ժամանակ ապրում էր Հորդանանում (2001 թվականի հունիսի 18)[39][40]։
Ահաբեկչությունից հետո Դելֆինարիումը լքված էր Թել Ավիվի առափնյայում՝ պատված գրաֆիտներով, մինչև 2018 թվականի մայիսին շենքը քանդվեց[41]։ Տարիներ շարունակ զոհերի ընտանիքի անդամները անհաջողությամբ քարոզարշավ են կազմակերպել` մշտապես պահպանել ավերված շենքը որպես հուշարձան։ Սակայն շենքը քանդվեց, որպեսզի ափի երկայնքով քայլուղին ընդարձակվի[42]։ Այս վայրում ամեն տարի տեղի է ունենում ահաբեկչության զոհերի հիշատակի արարողություն[38]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.