Հարություն Սարկիսով - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Հարություն Սարկիսով.

Հարություն Սարկիսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարություն Սարկիսով
Ծնվել էդեկտեմբերի 27, 1908(1908-12-27)
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 23, 2001(2001-04-23) (92 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանKuzminskoye Cemetery
Քաղաքացիություն
 ԽՍՀՄ
և
 Ռուսաստան
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
ԿոչումQ16157159?
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1951)
Մասնագիտությունանասնաբույժ և մանրէաբան
ԱշխատավայրԱդրբեջանի գիտա-հետազոտական ​​անասնաբուծության ինստիտուտ և Q21659435?
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս Կարմիր Աստղի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան ԽՍՀՄ պետական մրցանակ ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ ԺՏՆՑ ոսկե մեդալ ԺՏՆՑ ոսկե մեդալ ԺՏՆՑ ոսկե մեդալ և Estonian SSR State Prize?

Հարություն Քրիստափորի Սարկիսով ([դեկտեմբերի 27, 1908(1908-12-27), Բաքու, Ռուսական կայսրություն - ապրիլի 23, 2001(2001-04-23), Մոսկվա, Ռուսաստան), հայ խորհրդային անասնաբույժ, մանրէաբան։ Անասնաբուժության, սնկաբանության և միկոտոքսիկոզների մասին ուսմունքի հիմնադիրներից։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1951), պրոֆեսոր (1952), ՀամԳԳԱ ակադեմիկոս) (1983), ՌԽՖՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1969)։

Կենսագրություն

1931 թվականին ավարտել է Անդրկովկասյան անասնաբուժական (այժմ՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական) համալսարանը։ 1932-1934 թվականներին եղել է Ադրբեջանի անասնաբուժական ԳՀԻ-ի, 1934-1939 թվականներին՝ Մոսկվայի անասնաբուժական պատրաստուկների գիաահսկման համալսարանի ավագ գիտաշխատող, 1939-1956 թվականներին՝ թունավոր սնկերի ուսումնասիրման համամիութենական գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ։ 1957 թվականից ՀամԳԳԱ փորձարարական անասնաբուժության համամիութենական համալսարանի անտիբիոտիկների և սնկաբանության լաբորատորիայի վարիչն է։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են կենդանիների ախտաբանության մեջ թունավոր սնկերի դերի ուսումնասիրման, մաշկային փորձանմուշի մեթոդով սնկերի թունավորության լաբորատոր ախտորոշման հարցերին։ Բացահայտել է մարդկանց սննդաթունային ալեյկիայի և կենդանիների ֆուզարիոտոքսիկոզի պատճառագիտությունը։ Մշակել է կենդանիների մաշկային հիվանդությունների՝ դերմատոմիկոզների ժամանակ իմունագոյացման տեսական հիմունքները։ Նրա ղեկավարությամբ ստեղծվել են (աշխարհում առաջինը) խոշոր եղջերավոր անասունների, ձիերի, մորթատու գազանների, ճագարների տրիխոֆիտիայի դեմ վակցինաները (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1973)։ Սարկիսովն առաջինն է ԽՍՀՄ-ում անասնապահության և անասնաբուժության մեջ կիրառել անտիբիոտիկներ։

Առաջարկել է գործնականում կիրառվող Գ. Ի․ Սարկիսով, Հ․ Սարկիսով, Ս․ Ա․ Սարկիսով, Ֆ․ Ի․ Սարկիսով բիովետին և բիովիտ պատրաստուկները։ Հեղինակ է 11 գյուտի և 18 արտոնագրի։ 1962 թվականից ՄԱԿ-ի առողջապահության համաշխարհային կազմակերպության (Ժնև) փորձագետն է անտիբիոտիկների և միկոտոքսինների հարցերի գծով։ ԽՄԿԿ անդամ է եղել 1951 թվականից։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշաններով, ԺՏՆՑ-ի ոսկե (3), Յա․ Պուրկինեի (Չեխոսլովակիա) մեդալներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 234
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Հարություն Սարկիսով
Listen to this article