From Wikipedia, the free encyclopedia
Հարուհիկո Կուրոդա (ճապ.՝ 黒田 東彦, հոկտեմբերի 25, 1944[1], Օմուտա, Ֆուկուոկա, Ֆուկուոկա, Ճապոնիա), Ճապոնիայի բանկի 31-րդ և ներկայիս կառավարիչը։ 2005 թվականի փետրվարի 1-ից 2013 թվականի մարտի 18-ը եղել է Ասիայի զարգացման բանկի նախագահը[2][3]։
Հարուհիկո Կուրոդա | |
Կրթություն՝ | Օքսֆորդի համալսարան, Տոկիոյի համալսարան, Junior & Senior High School at Komaba, University of Tsukuba? և Բոլոր հոգիների քոլեջ |
---|---|
Մասնագիտություն՝ | պրոֆեսոր, տնտեսագետ, բանկիր և national public employee |
Ծննդյան օր | հոկտեմբերի 25, 1944[1] (79 տարեկան) |
Ծննդավայր | Օմուտա, Ֆուկուոկա, Ֆուկուոկա, Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Կուրոդան Ճապոնիայում կողմնակից էր մեղմ դրամավարկային քաղաքականությանը[4]։ 2013 թվականի փետրվարին Շինզո Աբեի կառավարության կողմից որպես Ասիայի զարգացման բանկի նախագահ նրա նշանակումը սպասելի էր։ Այդ պաշտոնին հավակնում էին նաև Ճապոնիայի բանկի վարած քաղաքականության սուր քննադատ Կիկուո Իվատան և բանկի միջազգային գործերի պատասխանատու Հիրոշի Նակասոն։ Նախկին կառավարիչ Մասաակի Շիրակավան հեռացավ պաշտոնից 2013 թվականի մարտին։
«Ճապոնիայում դրամավարկային քաղաքականությունը մեղմացնելու շատ տեղ կա»,— ասաց Կուրոդան 2013 թվականի փետրվարին հարցազրույցներից մեկի ժամանակ՝ ավելացնելով, որ Ճապոնիայի բանկը կարող է պետական պարտատոմսեր գնելուց էլ հեռու գնալ և գնել նաև կորպորատիվ պարտատոմսեր, նույնիսկ արժեթղթեր։ Իենը, որը 10%-ով ընկավ դոլարի համեմատ, երբ Աբեն սկսեց իր արշավը նոյեմբերին, ավելի ընկավ Կուրոդայի նշանակման մասին լուրերի տարածումից հետո։ Նոր կառավարչից ակնկալվում էր «օգտագործել իր փորձառությունը և որպես Ճապոնիայի դրամավարկային բարձրաստիճան պաշտոնյա մինչև 2003 թվականը հետ մղել արտասահմանյան քննադատությունն առ այն, որ Տոկիոն կիրառում է հեշտ դրամավարկային քաղաքականություն, որպեսզի իենն ավելի ընկնի՝ այդպիսով առաջացնելով տարադրամի մրցունակ արժեզրկման պատերազմ»[5]։ Բլումբերգը մեջբերում է Յելի համալսարանի ավագ դասախոս Ստեֆան Ռոչին, ով անդրադառնում է Կուրոդայի նպատակներին․ «Լավ նպատակադրված մարդուց ուժեղ երաշխիք է, սակայն ես համոզված չեմ, որ դա կաշխատի»[6]։ Երբ Կուրոդային տրվեց նույն հարցը մարտի 21-ի մամուլի ասուլիսի ժամանակ, նա ասաց, որ Ճապոնիայի բանկի դերը գները կայունացնելու մեջ է, իսկ տարադրամի փոխանակման կայունացումը Ֆինանսների նախարարության գործն է[7][8][9][10]։ Նա հավելեց նաև, որ Ճապոնիայի բանկի «քանակական և որակական դրամավարկային քաղաքականության մեղմացումը» նպատակ չունի արժեզրկել, այլ թիրախային ինֆլյացիայի միջոցով դուրս գալ դեֆլյացիայից[11][12]։ Թեև զարգացած երկրները դեմ էին այս քաղաքականությանը, այն ընդունվեց երկրում՝ կարևորելով ճապոնացիների ջանքերը՝ կրճատել պետական պարտքը[13][14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.