Հարվի Քեյթել
ամերիկացի դերասան / From Wikipedia, the free encyclopedia
Հարվի Քեյթել (անգլ.՝ Harvey Keitel, մայիսի 13, 1939(1939-05-13)[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան և պրոդյուսեր։ «Բագսի» ֆիլմում ավազակ Միկի Քոենի դերը մարմնավորելու համար առաջադրվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։ Նա առավել հայտնի է Մարտին Սկորսեզեի և Քվենտին Տարանտինոյի ֆիլմերի շնորհիվ, ինչպիսիք են՝ «Տաքսու վարորդ», «Չար փողոցներ», «Կատաղած շներ», «Քրեական ընթերցվածք» և «Արևածագից դեպի մայրամուտ»։ Ալ Պաչինոյի և Էլեն Բյորստինի հետ միասին համարվում է Դերասանական ստուդիայի համանախագահը[5]։
Արագ փաստեր Հարվի Քեյթելանգլ.՝ Harvey Keitel, Ծնվել է ...
Հարվի Քեյթել անգլ.՝ Harvey Keitel | |
---|---|
Ծնվել է | մայիսի 13, 1939(1939-05-13)[1][2][3][…] (84 տարեկան) |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ, Աբրահամ Լինքոլնի անվան միջնակարգ դպրոց, Ստելլա Ադլերի դերասանական ստուդիա և HB Studio |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Ռումինիա[4] |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, բնավորության դերասան, սցենարիստ, հեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր և թատրոնի դերասան |
Ամուսին(ներ) | Daphna Kastner? |
Համատեղ ապրող(ներ) | Լորեյն Բրաքո |
Երեխա(ներ) | Stella Keitel? |
Փակել