Հացահատիկային կուլտուրաներ
From Wikipedia, the free encyclopedia
Հացահատիկային կուլտուրաներ, մշակվող բույսերի կարևորագույն խումբ, որը տալիս է հատիկ՝ մարդու հիմնական սննդամթերքը, կեր՝ գյուղատնտեսական կենդանիների և հումք՝ արդյունաբերության տարբեր ճյուղերի համար։ Գրեթե բոլոր հացահատիկային կուլտուրաները (ցորեն, գարի, աշորա, եգիպտացորեն, վարսակ, կորեկ, բրինձ, սորգո) դաշտավլուկազգիների, իսկ հնդկացորենը մատիտեղազգիների ընտանիքից են։