Հեգեմոնիա
From Wikipedia, the free encyclopedia
Հեգեմոնիա, որևէ պետության, քաղաքական, տնտեսական կամ ռազմական գերակշիռ կամ վերահսկող ղեկավար դերը մյուսների նկատմամբ (օրինակ, Աթենքը և Սպարտան վիճարկում էին Հին Հունաստանում գերիշխանության հաստատումը)։ Հին Հունաստանում (մ.թ.ա. 8 - մ.թ. 6-րդ դար) հեգեմոնիան նշանակում էր քաղաք-պետության քաղաքական-ռազմական գերակայությունը այլ քաղաք-պետությունների նկատմամբ[1]։ Գերիշխող դիրք գրաված պետությունը նաև կոչվում է հեգեմոն[2]։