Հելդենպլատց
From Wikipedia, the free encyclopedia
Հելդենպլատցը (գերմ.՝ Հերոսների հրապարակ) հանրային տարածք է, Ավստրիայի Վիեննա քաղաքի Հոֆբուրգյան պալատի առջև։ Հրապարակը գտնվում է Innere Stadt համայնքում, Ավստրիայի նախագահը բնակվում է հարակից Հոֆբուրգի թևում, մինչ դաշնային գրասենյակը գտնվում է հարակից Բալհաուսպլացում։ Այստեղ տեղի են ունեցել շատ կարևոր գործողություններ և միջոցառումներ, մասնավորապես 1938 թվականի մարտի 15-ին` Ադոլֆ Հիտլերի հանդիսավոր հայտարարությունը` նացիստական Գերմանիային Ավստրիայի միավորվելու մասին (Anschluss, Անշլյուս)։