From Wikipedia, the free encyclopedia
Հելիոս, արևի աստվածը հին հունական դիցաբանության մեջ։ Համարվել է տիտանոս Հիպերիոնի և Թեյայի որդին, Սելենեի (Լուսին) և Էոսի (Արշալույս) եղբայրը։ Դիտվել է նաև կույրերի ամոքիչ և կուրությամբ պատժող աստված։ Ըստ առասպելաբանության, Հելիոս ամեն առավոտ ելնելով Արևելյան օվկիանոսից և քառաձի ոսկե կառքի վրա սլանալով երկնակամարով՝ երեկոյան հանգրվանում է Արևմտյան օվկիանոսում։ Թրինակե (Սիկիլիա) կղզում իբր Հելիոսի դուստրերը՝ Հելիադաները, արածեցնում են 350 ոսկե ցուլեր (խորհրդանշում են լուսնային տարվա օրերը), իսկ նրա ոսկեպտուղ այգիները հսկում են Հեսպերիդները։ Հելիոսի կինը համարվել Է Պերսիդա հավերժահարսը։ Իսկ Հելիադաները, Ֆայետոն և Ավգեոս որդիները ծնված են համարվում օվկիանուհի Կլիմենայից։
Հելիոս | |
---|---|
Տեսակ | հունական դիացաբանության աստված և արևի աստված |
Դիցաբանություն | հին հունական դիցաբանություն |
Սեռ | արական |
Այլ մշակույթներում | Սոլ |
Երևի համընկնում է | Սոլ, Արև, Surya?, Hvare-khshaeta?, Virotutis?, Baal-hamon?, Ռա, Anextiomarus?, Alaunus? և Zun? |
Հայր | Հիպերիոն[1][2] |
Մայր | Թեյա[1] |
Եղբայր | Էոս |
Քույր | Սելենե |
Քույր/Եղբայր | Էոս և Սելենե |
Ամուսին | Ռոդոս, Ceto?, Այգլե և Antiope? |
Կողակից | Այգլե, Կլիմենե, Գեա, Leucothoë?, Neaera?, Պերսե, Սելենե, Crete? և Clytie? |
Զավակներ | Aegiale?, Merope?, Ֆայետոն, Phaethusa?, Lampetia?[1], Պերսես, Astris?, Էետես, Կիրկա, Պասիֆայա, Heliadae?, Cercaphus?, Candalus?, Actis?, Tenages?, Triopas?, Ochimus?, Lindus?, Macareus?, Trinax?, Auges?, Electryone?, Եվֆրոսինա, Թալիա, Ագլայիա, Ալոեուս, Aetheria?, Bisaltes?, Ավգեաս, Aega?, Clymenus?, Քարիտներ, Phaetontides?, Phasis?, Dioxippe?, Հելիա, Amalthea?, Դիրկա և Lelex? |
Ասպարեզ | Արեգակ |
Հատկանիշներ | արևի աստված |
Helios Վիքիպահեստում |
Հելիոսի գլխավոր տաճարատեղին եղել է Հռոդոս կղզին։ Մ. թ. ա. հինգերորդ դարից հետո հույները Հելիոսին նույնացրել են Ապոլլոնի հետ, իսկ հռոմեացիները՝ Սոլ (Արեգակ) աստծուն։ Հույն քանդակագործ Լիսիպպոսը և նրա աշակերտները Հռոդոսում կերտել են քառաձի կառքով ընթացող Հելիոսի պատկերը։ Հռոդոսյան դրամների վրա Հելիոսի գլուխը պատկերված Է իբրև արևի սկավառակ։ Հելիոսին երբեմն պատկերել երկիրը խորհրդանշող գունդը ձեռքին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.