Հեծանվավարություն և ֆեմինիզմ
հեծանվի դերը կանանց կյանքում / From Wikipedia, the free encyclopedia
Հեծանիվը զգալի ազդեցություն ունեցավ կանանց կյանքի վրա տարբեր ոլորտներում[1][2][3]։ Ամենամեծ ազդեցությունը, որ հեծանիվն ունեցավ կանանց հասարակական դերի վրա, տեղի ունեցավ 1890-ականներին՝ ամերիկյան և եվրոպական հասարակության կողմից հեծանիվների մոլեգին տարածման (bike boom) ժամանակ[4]։ Այս ընթացքում կանանց շարժման համար հեծանիվը ձեռք բերեց առաջնային ձեռքբերումն այն էր, որ այն կանանց ավելի մեծ սոցիալական շարժունակություն տվեց[3][5]։
Ֆեմինիստ Էննի Լոնդոնդերրին հեծանվով շրջագայություն կատարեց աշխարհում՝ որպես առաջին կին հեծանվորդն այս ժամանակաշրջանում[6][7][8]։ Ամերիկյան հեծանվային ընկերությունների կողմից առաջարկվող տարբեր վճարատեսակների շնորհիվ հեծանիվը մատչելի էր մարդկանց մեծամասնության համար[3]։ Հեծանիվն ամենաշատն է ազդել բարձր և միջին դասի սպիտակամորթ կանանց կյանքի վրա։ Սա փոխակերպեց նրանց դերը հասարակության մեջ՝ կենցաղային ոլորտներից կանանց առաջընթացի, հանրային կյանքի տարբեր բնագավառներում, համայնքում ներգրավվածություն ապահովելու գործում[3][9]։ 21-րդ դարում հեծանիվ վարելը մնում է վիճելի խնդիր որոշ երկրներում,ինչպիսիք են Սաուդյան Արաբիան և Իրանը։