Հեղուկ
From Wikipedia, the free encyclopedia
Հեղուկ, նյութի պինդ և գազային վիճակների միջանկյալ կոնդենսացված ագրեգատային վիճակ, նյութի երեք հիմնական ագրեգատային վիճակներից մեկը։ Օժտված է ինչպես պինդ մարմինների, այնպես էլ գազերի առանձին հատկություններով։ Ունի նաև միայն իրեն բնորոշ հատկություններ, որոնցից ամենաբնութագրականը հոսունությունն է։