From Wikipedia, the free encyclopedia
Հենի Հենջոր ահաբեկիչ-օդաչու, առևանգել է չվերթ 77-ը, որը պատկանում էր American Airlines ավիաընկերությանը։ Նրա առևանգած ինքնաթիռը բախվել է Պենտագոնում։
Հենի Հենջոր արաբ․՝ هاني صالح حسن حنجور | |
---|---|
Ծնվել է | 1972 թվականի օգոստոսի 13-ին |
Ծննդավայր | Սաուդյան Արաբիա |
Մահացել է | 2001 թվականի սեպտեմբերի 11-ին |
Մահվան վայր | Պենտագոն |
Քաղաքացիություն | Սաուդյան Արաբիա |
Մայրենի լեզու | արաբերեն |
Կրոն | սուննի իսլամ, իսլամ և Qutbism? |
Կրթություն | Արիզոնայի համալսարան |
Մասնագիտություն | օդաչու |
Hani Hanjour Վիքիպահեստում |
Հենջորը ծնվել է Սաուդյան Արաբիայում, առաջին անգամ եկել է ԱՄՆ 1991 թվականին, ընդունվել Արիզոնայի համալսարան, որպեսզի ուսումնասիրեր անգլերեն լեզուն։ Մի քանի ամիս անց Հենջորը վերադառնում է Սաուդյան Արաբիա։ 1996 թվականին նա կրկին ժամանում է Միացյալ Նահագներ, որպեսզի շարունակի անգլերեն լեզուն, բայց արդել Կալիֆորնիայում։ Ուսումը ավարտելուց հետո, Հենջորը իր փորձնական դասընթացները կատարում է Արիզոնայում։ 1999 թվականին նա սատնում է վկայական, որով կարող էր աշխատանք փնտրել Սաուդյան Արաբիայում։ Հենի Հենջոր ուզում է ընդունվել Ջիդդայի քաղաքացիական ավիացիայի դպրոց, սակայն նա չի կարողանում ընդունվել։ 1999 թվականին նա լքում է իր ընտանիքը, որպեսզի Սաուդյան Արաբիայում աշխատանք փնտրի։
Հենջորը 2000 թվականի դեկտեմբերին վերադառնում է ԱՄՆ։ Կալիֆորնիայում նա միանում է Նավաֆ Ալ Հազմիին, և նրանք անմիջապես գնում են Արիզոնա, որտեղ փորձնական վերապատրաստման դասընթացների են մասնակցում։
2001 թվականի սեպտեմբերի 2-ին Հենի Հենջորը ժամանում է Վաշինգտոն։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին մի խումբ ահաբեկիչների հետ միասին առևանգում են չվերթ 77-ը, որը թռչում էր Վաշինգտոնից դեպի Լոս Անջելես[1]։ Աղետի հետևանքով ինքնաթիռում գտնվող բոլոր 64 մարդիկ մահացել են։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.