From Wikipedia, the free encyclopedia
Հենլոնի ածելի (անգլ.՝ Hanlon’s Razor), հայեցակարգ, համաձայն որի՝ ոչ հաճելի իրադարձությունների պատճառների որոնումների ժամանակ պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնել մարդկային սխալների վրա, և միայն դրանից հետո՝ որևէ մեկի գիտակցված չարամիտ գործողությունների։ Սովորաբար ներկայացվում է «Երբեք մի՛ վերագրեք չար մտքին այն, ինչը կարող է բացատրվել հիմարությամբ» արտահայտության միջոցով։
«Հենլոնի ածելիի» դասական ձևակերպումը հետևյալն է.
Երբեք մի՛ վերագրեք չար մտքին այն, ինչը կարող է բացատրվել հիմարությամբ։
Բնօրինակ տեքստ (անգլ.)Never attribute to malice that which can be adequately explained by stupidity.
Ըստ Իոսիֆ Բիգլերի՝ ձևակերպումը առաջին անգամ օգտագործվել է Ռոբերտ Ջ. Հենլոնի կողմից՝ որպես բնաբան Մերֆիի օրենքի հետ կապ ունեցող տարբեր հումորների ժողովածուի՝ հրապարակված 1980 թվականին «Մերֆիի Օրենքների երկրորդ գիրք, կամ Ավելի շատ պատճառներ, ըստ որոնց գործերը վատ են ընթանում» [1][2][3][4] (A character in Heinlein's story described the "devil theory" fallacy, explaining, "You have attributed conditions to villainy that simply result from stupidity.")[2]
Նմանատիպ արտահայտություն է հանդիպում Ռոբերտ Հայնլայնի «Կայսրության տրամաբանությունը» պատմվածքում (1941): «Դուք չարամտությամբ փորձում եք բացատրել այն, ինչը սովորական հիմարության արդյունք է»։ Այդ արտահայտությունը առանձին մեջբերման է վերածվել 1995 թվականին (հինգ տարի առավել շուտ, քան Բիգլերը [6][7] հեղինակությունը վերապահեց Ռոբերտ Ջ. Հենլոնին)։ Ըստ էության, «Հենլոնի ածելին» «Հայնլայնի ածելիի» աղճատված տարբերակն է։ «Հայնլայնի ածելիի» բնորոշումը այդ ժամանակներից հնչում է որպես «Երբեք մի՛ վերագրիր չարամտությանը այն, ինչը կարող է բացատրվել հիմարությամբ. սակայն մի՛ բացառիր չարամտությունը»։
Նման մեկ այլ միտք է արտահայտել Գյոթեն «Երիտասարդ Վերթերի տառապանքները» վեպում (1774 թվական)։ «…թյուրիմացությունները և անփութությունը ավելի մեծ խճճվածություն են ստեղծում այս աշխարհւմ, քան խորամանկությունն ու չարությունը։ Ամեն դեպքում, վերջին երկուսը, անկասկած, հանդիպում են ավելի հազվադեպ»։
Մեկ այլ նմանատիպ արտահայտություն հաճախ վերագրվում է Նապոլեոն Բոնապարտին.
Երբեք չարամտությանը մի՛ վերագրիր այն, ինչը կարելի է բացատրել ոչ կոմպետենտությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.