From Wikipedia, the free encyclopedia
Հենրիխ Շյուց (գերմ.՝ Heinrich Schütz, հոկտեմբերի 8 (18), 1585[1], Բադ Կյոստրից, Greiz, Թուրինգիա, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][3] - նոյեմբերի 6 (16), 1672[4][2][5][…], Դրեզդեն, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][3]), գերմանացի երգահան և երգեհոնահար, երաժշտական մանկավարժ։
Հենրիխ Շյուց | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Heinrich Schütz |
Նաև հայտնի է որպես | Henricus Sagittarius |
Ծնվել է | հոկտեմբերի 8 (18), 1585[1] Բադ Կյոստրից, Greiz, Թուրինգիա, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][3] |
Երկիր | Սաքսոնիայի կյուրֆիուրսություն |
Մահացել է | նոյեմբերի 6 (16), 1672[4][2][5][…] (87 տարեկան) Դրեզդեն, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][3] |
Ժանրեր | օպերա, Մոտետ, Կանտատ և Մադրիգալ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգեհոնահար, independent publisher, Կապելմայստեր և court chapel master |
Գործիքներ | երգեհոն |
Heinrich Schütz Վիքիպահեստում |
Երգել է Կասսելի պալատական երգչախմբում (1599 թվականից), կոմպոզիցիա ուսումնասիրել Ջ․ Գաբրիելի մոտ (1609–1612, Վենետիկ)։ Գերմանական երաժշտության շատ ժանրերի հիմնադիրն է։ Գրել է բազմաթիվ հոգևոր երկեր (պասսիոններ, օրատորիաներ, կանտատներ, «Գերմանական մագնիֆիկատ» ևն)՝ նախապատրաստելով Յո․ Ս․ Բախի, և Գ․ Ֆ․ Հենղելի մի շարք հայտնագործություններ։ Շյուցի գրչին են պատկանում գերմաներեն առաջին օպերան («Դափնե», 1627) և բալետը («Օրփեոս և Էվրիդիկե», 1638), որոնք չեն պահպանվել։
Համարվում է 17 դարի առավել կարևոր գերմանացի կոմպոզիտորը (մինչև Բախը)։ Գրել է «Դափնե» առաջին գերմանական օպերան (կատարվել է 1627 թ., երաժշտությունը չի պահպանվել) և հոգևոր ու աշխարհիկ բնույթի 500-ից ավել այլ ստեղծագործություններ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.