Հայնրիխ ֆոն Քլայսթ
From Wikipedia, the free encyclopedia
Հայնրիխ ֆոն Քլայսթ (գերմ.՝ Bernd Heinrich Wilhelm von Kleist; հոկտեմբերի 18, 1777(1777-10-18)[1][2][3][…], Օդերի Ֆրանկֆուրտ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն[4][5] - նոյեմբերի 21, 1811(1811-11-21)[1][2][6][…], Kleiner Wannsee, Բեռլին, Պրուսիայի թագավորություն[5]), գերմանացի դրամատուրգ, բանաստեղծ և արձակագիր։ Պատմվածքի ժանրի սկզբնավորողներից մեկը («Մարկիզուհի դ'Օ» 1808 թ., «Երկրաշարժը Չիլիում», «Պսակ Սան-Դոմինգոյում»)։ Քլայսթի 8 պիեսներից առավել հայտնի են և հեղինակի գլուխգործոցներ են համարվում վերջին երկուսը՝ «Հերմանի ճակատամարտը» (1808 թ.) և «Իշխան Ֆրիդրիխ Հոմբուրգցին» (1810 թ.)։
Հայնրիխ ֆոն Քլայսթ գերմ.՝ Bernd Heinrich Wilhelm von Kleist | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1777(1777-10-18)[1][2][3][…] |
Ծննդավայր | Օդերի Ֆրանկֆուրտ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն[4][5] |
Վախճանվել է | նոյեմբերի 21, 1811(1811-11-21)[1][2][6][…] (34 տարեկան) |
Վախճանի վայր | Kleiner Wannsee, Բեռլին, Պրուսիայի թագավորություն[5] |
Գերեզման | Wannsee |
Մասնագիտություն | դրամատուրգ, բանաստեղծ, վիպասան, վիպասան, գրող, բանաստեղծ-փաստաբան և հրապարակախոս |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Կրթություն | Ալմա Մաթեր Վիադրինա |
Ուշագրավ աշխատանքներ | Ջարդված կուժը, Մարկիզուհի դ'Օ, Պենտեսիլեա և About the Puppet Theatre?[5] |
Ազգականներ | Margarethe von Brasch? |
Heinrich von Kleist Վիքիպահեստում |
1811 թ. Քլայսթը ինքնասպանություն է գործել քաղցկեղով հիվանդ իր ընկերուհու՝ Հենրիետա Ֆոգելի հետ միասին։
«Երկրաշարժը Չիլիում» պատմվածքի հիման վրա «Երկրաշարժ» վերնագրով օպերա է գրել հայ անվանի կոմպոզիտոր Ավետ Տերտերյանը։ Այն բեմադրվել է Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցի առթիվ Երևանի օպերային թատրոնում (ռեժիսոր՝ Լ. Իվանյան, դիրիժոր՝ Ռ. Ասատրյան)[7]։