Հենրիկ Հովհաննիսյան (արվեստաբան)
հայ արվեստագետ, գիտնական / From Wikipedia, the free encyclopedia
Հենրիկ Վահանի Հովհաննիսյան (հունիսի 3, 1936(1936-06-03)[1][2], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ արվեստաբան, գիտնական, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատերագիտության բաժնի վարիչ։ Ղեկավարում է գիտական աստիճանաշնորհման մասնագիտական խորհուրդը, հեղինակ է գիտական և հանրագիտարանային հոդվածների, հրատարակվել է գիտական ժողովածուներում, հանդեսներում, մամուլում, կարդացել է զեկուցումներ հանրապետական և միջազգային գիտաժողովներում։ Հեռուստատեսությամբ վարել է մի շարք հեռուստահաղորդաշարեր՝ գրքի, լեզվի, մշակույթի վերաբերյալ, ինչպես նաև նարեկյան ընթերցումներ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հենրիկ Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Հենրիկ Հովհաննիսյան, Ծնվել է ...
Հենրիկ Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 3, 1936(1936-06-03)[1][2] (87 տարեկան) Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | արվեստագետ |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ[1], Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ[1], Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Երևանի պետական համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1958)[1] |
Կոչում | պրոֆեսոր[2] |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր[1][2] (1980) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Փակել