Հենրիկ Վենյավսկի
From Wikipedia, the free encyclopedia
Հենրիկ Վենյավսկի (Wieniawski) (հուլիսի 10, 1835(1835-07-10)[1][2][3][…], Լյուբլին[1][4][2][…] - մարտի 31, 1880(1880-03-31)[1][2][3][…], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][4][2][…]), լեհ ջութակահար, կոմպոզիտոր և մանկավարժ։
Հենրիկ Վենյավսկի | |
---|---|
Բնօրինակ անուն | լեհ.՝ Henryk Wieniawski |
Ծնվել է | հուլիսի 10, 1835(1835-07-10)[1][2][3][…] Լյուբլին[1][4][2][…] |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 31, 1880(1880-03-31)[1][2][3][…] (44 տարեկան) Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][4][2][…] |
Գերեզման | Պովոնզկի գերեզմանատուն |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և ջութակահար |
Գործիքներ | ջութակ |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա[1] և Բրյուսելի թագավորական կոնսերվատորիա |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա |
Henryk Wieniawski Վիքիպահեստում |
Ավարտել է Փարիզի կոնսերվատորիան, 1846 թվականին՝ Ժ․ Լ․ Մասսարի ջութակի, 1850 թվականին՝ Ի․ Կոլլետի կոմպոզիցիայի դասարանները։ 1848 թվականից հանդես է եկել եվրոպական շատ երկրներում, 1872-1874 թվականներին՝ ԱՄՆ-ում (Ա․ Գ․ Ռուբինշտեյնի հետ)։ 1860-1872 թվականներին՝ պալատական մենակատար Պետերբուրգում։ 1862-1868 թվականներին՝ Պետերբուրգի, 1875-1877 թվականներին՝ Բրյոաելի կոնսերվատորիաների պրոֆեսոր։ Վենյավսկի ռոմանտիկական կատարողական ոճի խոշորագույն ներկայացուցիչներից էր։ Նրա նվագում վիրտուոզ թափը, ռիթմական ուժը, երևակայության թռիչքը զուգակցվում էին ջերմ երգայնության հետ։ Իր երկերով Վենյավսկին հարստացրել է ջութակի նվագացանկը, նպաստել հատկապես ջութակի ժանրային պիեսների և գեղարվեստական էտյուդի զարգացմանը։ Մահացել է Ռուսաստանում համերգային շրջագայության ժամանակ։ Վենյավսկիի անունն են կրում երաժշտական մրցույթներ (ջութակահարների՝ Վարշավայում 1935 թվականից, վերականգնված են 1952 թվականից Պոզնանում, իսկ 1957 թվականից՝ նաև կոմպոզիտորների և ջութակի վարպետների)։