Հենրի Լինչ
From Wikipedia, the free encyclopedia
Հենրի Ֆինիս Բլոս Լինչ (անգլ.՝ Henry Finnis Blosse (H. F. B.) Lynch, ապրիլի 18, 1862(1862-04-18)[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - նոյեմբերի 24, 1913(1913-11-24)[1][2], Կալե), անգլիացի հայագետ, աշխարհագետ, ճանապարհորդ, հասարակական-քաղաքական գործիչ։
Հենրի Լինչ անգլ.՝ H. F. B. Lynch | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 18, 1862(1862-04-18)[1][2] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | նոյեմբերի 24, 1913(1913-11-24)[1][2] (51 տարեկան) |
Մահվան վայր | Կալե |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրթություն | Իթըն քոլեջ, Թրինիթի քոլեջ և Հայդելբերգի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ձեռնարկատեր |
Ծնողներ | հայր՝ Thomas Kerr Lynch?, մայր՝ Harriet Sophia Taylor?[3] |
Զբաղեցրած պաշտոններ | Միացյալ Թագավորության 28-րդ խորհրդարանի անդամ |
Կուսակցություն | Լիբերալ կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Թագավորական աշխարհագրական ընկերություն |
H. F. B. Lynch Վիքիպահեստում |
Իռլանդական ազնվական տոհմից (տատը սեբաստացի հայուհի)։
Հայաստան կատարած երկու ճանապարհորդությունների (1893-1894, 1898) ժամանակ հավաքած նյութերի հիման վրա գրել է լայն ճանաչում գտած «Հայաստան» աշխատությունը (1901, հայերեն համառոտ թարգմանություն՝ 1913-1914), որը կազմված է երկու հատորից «Ռուսական Հայաստան» և «Տաճկահայաստան»։ Աշխատությունը պարունակում է արժեքավոր տեղեկություններ Հայաստանի պատմության, աշխարհագրության. ժողովրդագրության, հայ բանահյուսության վերաբերյալ, վիճակագրական նյութեր։ Լինչը փորձել է ամեն կերպ ցույց տալ, որ ցարական և թուրքական կառավարությունները վարում են հետադիմական քաղաքականություն Հայաստանում, հալածում հայերին, հայ եկեղեցին և հայոց լեզուն։
Լինչը հետաքրքրվել է նաև Հայկական հարցով։ Լինելով անգլիական պառլամենտի անդամ (1906-1910 թթ․)՝ քննադատել է արտգործնախարար Է. Գրեյի քաղաքականությունը, հանդես եկել հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ։ Մահից ոչ շատ առաջ անգլիական մամուլում հրապարակել է «Բաց նամակ»՝ հայկական բարենորոգումների վերաբերյալ։
Մահացել է 1913 թվականին՝ թոքաբորբից։ Ամուսնացած չի եղել։