Հեպատիտ B-ի պատվաստանյութ
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Հեպատիտ B-ի պատվաստանյութ, պատվաստանյութ, որը կանխարգելում է հեպատիտ B-ն[1]։ Առաջին չափաբաժինը ներարկվում է երեխայի ծննդից հետո 24 ժամվա ընթացքում, որից հետո նշանակվում են երկու կամ երեք հավելյալ չափաբաժիններ[1]։ Սա ներառում է ընկճված իմուն համակարգ ունեցող անձանց, ինչպիսիք են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակվածները և անհաս ծնվածները[1]։ Խորհուրդ է տրվում պատվաստվել նաև բուժաշխատողներին[2]։ Առողջ մարդկանց սովորական պատվաստումը բերում է ավելի քան 95% մարդկանց պաշտպանված լինելուն[1]։
Խորհուրդ է տրվում բարձր ռիսկի խմբի անձանց կատարել արյան անալիզ, ստուգելու համար, արդյոք պատվաստանյութը ազդում է[1]։ Լրացուցիչ չափաբաժինները կարող են անհրաժեշտ լինել իմունային անբավարարություն ունեցող մարդկանց համար, սակայն մարդկանց մեծամասնության համար այն անհրաժեշտ չէ[1]։ Նրանք, ովքեր ենթարկվում են հեպատիտ B-ի վիրուսի ազդեցությանը, բայց պատվաստված չեն եղել, ապա պատվաստանյութից բացի պետք է ստանալ նաև հեպատիտ B-ի իմունագլոբուլինը[1]։ Պատվաստանյութը ստանում են միջմկանային ներարկման միջոցով[1]։
Հեպատիտ B-ի պատվաստանյութից լուրջ կողմնակի ազդեցությունները շատ հազվադեպ են[1]։ Ցավը կարող է առաջանալ ներարկման տեղում[1]։ Այն անվտանգ է օգտագործման համար հղիության կամ կրծքով կերակրման ժամանակ։ Դա կապված չէր Գիյեն-Բարեի համախտանիշի հետ[1]։ Ժամանակակից պատվաստանյութերը արտադրվում են ռեկոմբինանտ ԴՆԹ մեթոդների կիրառմամբ[1]։ Նրանք հասանելի են ինչպես ինքնուրույն, այնպես էլ այլ պատվաստանյութերի հետ համատեղ[1]։
Հեպատիտ B-ի առաջին պատվաստանյութը հաստատվել է ԱՄՆ-ում 1981 թվականին[3]։ Ռեկոմբինանտ տարբերակը շուկայում հայտնաբերվել է 1986 թվականին[1]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հիմնական դեղանյութերի ցանկի մեջ, որոնք իրենց առավել արդյունավետությամբ և անվտանգությամբ անհրաժեշտ են առողջապահական համակարգում[4]։ 2014 թվականի դրությամբ զարգացող աշխարհում մեծածախ արժեքը կազմում է 0.58-13.20 ԱՄՆ դոլար[5]։ Միացյալ Նահանգներում այն կազմում է 50-100 դոլար[6]։