Հեպարին
From Wikipedia, the free encyclopedia
Հեպարին հայտնի է որպես ոչ ֆրակցիոն հեպարին, հակամակարդիչների դասի դեղամիջոց է, կիրառվում է արյան մակարդելիությունը նվազեցնելու նպատակով[1]։ Մասնավոր դեպքերում այն կիրառվում է խորանիստ երակների թրոմբոզը, թոքային էմբոլիան և թոքային զարկերակի թրոմբոէմբոլիզմը կանխարգելելու և բուժելու նպատակով[1]։ Այն նաև կիրառվում է անկայուն ստենոկարդիայի բուժման նպատակով[1]։ Հեպարինը տրվում է ներերակային կամ ենթամաշկային ներարկման ձևով[1]։ Հեպարինը կիրառվում է նաև դիալիզի մեքենաների մեջ[2][3]։
Ֆարմակոկինետիկ տվյալներ | |
---|---|
Կենսամատչելիություն | անկանխատեսելի |
Նյութափոխանակություն | լյարդ |
Կիսատրոհման պարբերություն | 1.5 ժամ |
Դուրսբերում | մեզ |
Նույնացուցիչներ | |
CAS համար | 9041-08-1&rn=1 9005-49-6, 9041-08-1 |
PubChem CID | 22833565 |
DrugBank | 01109 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.029.698 |
Հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններին են պատկանում արյունահոսությունը, ցավը ներարկման հատվածում, թրոմբոցիտոպենիան։ Վերջինս համարվում է վտանգավոր կողմնակի ազդեցություն։ Հատկապես պետք է զգույշ լինել երիկամային անբավարարությամբ հիվանդների շրջանում։ Համարվում է, որ հեպարինը համեմատաբար անվտանգ է հղիության և կրծքով կերակրման ժամանակ կիրառելու դեպքում[4]։ Հեպարինը գլիկոզամինոգլիկան է[2]։
Հեպարինը հայտնաբերվել է 1976 թվականին[5]։ Այն ընդգրկված է Առողջապահության Համաշխարհային կազմակերպության էսենցիալ դեղերի շարքում[6]։ Միջինում ամսական արժեքը կազմում է 9.63-37.95 ԱՄՆ դոլար[7]։ Հեպարինի ֆրակցիոն տարբերակը` ցածր մոլեկուլյար քաշով հեպարինը նույնպես հասանելի է[8]։