From Wikipedia, the free encyclopedia
Նորվեգիայի հեռահաղորդակցությունը գտնվում է բավականին զարգացած մակարդակի վրա և համարվում է աշխարհի առաջատարներից մեկը։
Նորվեգիայի 4,9 միլիոն բնակչության պայմաններում երկրում առկա է բջջային հեռախոսակապի շուրջ 4,7 միլիոն բաժանորդ։ Ի տարբերություն բջջային հեռախոսակապի բաժանորդների անընդհատ աճի՝ ստացիոնար հեռախոսակապի բաժանորդների քանակը նվազել է և կազմում է 2 միլիոն[1]։
Նորվեգիայի հեռախոսային կոդը «47» է։ Բոլոր հեռախոսային համարները կազմված են ութ թվից, ընդորում, երկրի յուրաքանչյուր ֆյուլքե (մարզ) ունի իր կոդը, որոնք հեռախոսահամարների առաջին, երբեմն էլ առաջին երկու թվերն են։ Ժամանակակից բջջային հեռախոսահամարները սկսվում են 4, 58 և 59 թվերով։
Նորվեգիայի հեռարձակող ընկերություն (NRK) հանդիսանում է երկրի խոշորագույն հեռուստառադիոհաղորդակցության ընկերությունը։ NRK-ի ենթակայության ներքո գործում են երեք ռադիոկայաններ՝ NRK P1 (ընդհանուր թեմատիկա), NRK P2 (մշակութակրթական թեմատիկա), NRK P3 (երաժշտական ռեդիոկայան երիտասարդների համար)։ Երկրում գործում է նաև համացանցային Ordentlig Radio ռադիոկայանը։ NRK-ի ենթակայության ներքո գործում են չորս պետական հեռուստաալիքներ՝ NRK1 (գլխավոր հեռուստաալիք), NRK2 (գիտա-հանրամատչելի և փաստավավերագրական ֆիլմեր), NRK3 (երիտասարդական հեռուստաալիք) և NRK Super (երեխաների համար նախատեսված հեռուստաալիք)։
Երկրում հեռուստառադիոհաղորդակցությունը իրականացվում է նաև սաամերեն լեզվով։ Խուլ և համար քաղաքացիների համար գործում է NRK1 Tegnspråk հատուկ հեռուստաալիքը։ Նորվեգիայում հեռարձակվում են նաև մասնավոր հեռուստաալիքներ, որոնցից են TV 2-ը, TVNorge-ը և Viasat 4-ը։
Նորվեգիան հանդիսանում է առաջին ոչ անգլախոս երկիրը, որտեղ սկսե է գործել համացանցը։ 1971 թվականին Նորվեգիայի սեյսմիկ հետազոտությունների ինստիտուտը (NORSAR) «ARPANET» համակարգչային կապի միջոցով Հելերում միացավ ամերիկյան SDAC սեյսմիկ կենտրոնի հետ։ Այդ նախագծի նպատակն էր միջուկային զենքի չտարածման պայմանագրի կետերի կատարման վերահսկումը ԽՍՀՄ-ի նկատմամբ[2]։
2006 թվականին Նորվեգիայում համացանցից օգտվողների քանակը կազմել է երկրի բնակչության 79%-ը, իսկ 2012 թվականին հասել 95%-ի[3][4]։
Նորվեգիայում գրանցված է վերին մակարդակի «.no» ազգային դոմենը։ Գործում է նաև տեղական համացանցային տրաֆիկի փոխանցման «NIX» կենտրոնը, որը տեղակայված է մայրաքաղաք Օսլոյում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.