From Wikipedia, the free encyclopedia
Հետույքային մեծ մկան, մարդկանց մոտ ազդրի հիմնական տարածիչ մկանն է։ Այն հետույքային երեք մկաններից ամենամեծն ու արտաքինն է և կազմում է յուրաքանչյուր կողմի կոնքի ձևի և տեսքի մեծ մասը։ Այն մարդու մարմնի ամենամեծ մկանն է[1]։ Հետույքային մեծ մկանն ունի մեծ զանգվածը, քառակողմ ձև և պայմանավորում է հետույքի ընդգծվածությունը։ Հետույքային մյուս մկաններն են միջին ու փոքր մկանները։
Նրա մեծ չափը մարդկանց մկանային համակարգի ամենաբնորոշ հատկանիշներից մեկն է, որը հնարավորություն է տալիս ծանրության ուժի տակ պահել մարմնի ուղիղ կեցվածքը[2]։ Մյուս պրիմատներն ունեն ավելի հարթ ազդրեր և չեն կարողանում ուղիղ կանգնել։
Հետույքային մեծ մկանը կազմված է միմյանց նկատմամբ զուգահեռ դասավորված մկանաթելերից, որոնք միավորվում են ավելի մեծ մկանային խրձերի մեջ և իրարից բաժանվում են ֆիբրոզ խտրոցներով։
Հետույքային մեծ մկան | |
---|---|
Տեսակ | անատոմիական կառուցվածքների դաս և chiral muscle organ type? |
Ենթադաս | gluteal muscles?[3] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | Հետույքային մակերեսային մկաններ |
Լատիներեն անվանում | Gluteus maximus |
Զարկերակ | վերի և ստորին հետույքային զարկերակներ |
Երակ | վերի և ստորին հետույքային երակներ |
Նյարդ | ստորին հետույքային նյարդ |
Նյարդայնացած | հետույքային ստորին նյարդ[4] |
Միանում է | Iliotibial tract?, trochanteric bursa of gluteus maximus? և sciatic bursa of gluteus maximus? |
Foundational Model of Anatomy | 22314 |
Terminologia Anatomica 98 | A04.7.02.006 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[5] |
Gluteus maximus muscles Վիքիպահեստում |
Հետույքային մեծ մկանը հետույքի ամենաարտաքին մկանն է։ Այն առաջանում է նստային շրջանի մոտակա կառույցներից՝ զստոսկրի հետույքային հետին գծից, կոնքի ոսկրերից, զստոսկրի կատարից, սրբոսկրի ստորին հատվածից և պոչուկոսկրի կողքից, ողնաշարն ուղղող մկանի (erector spinae) ապոնևրոզից (lumbodorsal fascia), սրբոսկրաթմբային կապանից և հետույքային միջին մկանը ծածկող փակեղից (հետույքային ապոնևրոզ)[6]։
Հետույքային մեծ մկանի մկանաթելերն ուղղվում են թեք՝ դեպի ներքև և կողմնային։
Հետույքային մեծ մկանն ավարտվում է երկու հիմնական հատվածով՝
Սովորաբար կան 3 ձուսպապարկեր, որոնք կապված են այս մկանի խորքային մակերեսի հետ․
Հետույքային մեծ մկանն ուղղում է ոտքը ազդրի շրջանում, երբ այն ծալված է, ինչպես նաև ընդարձակում է ոտքը՝ մարմնի հետ ուղիղ դիրք բերելու համար[6]։
Հետույքային մեծ մկանը պահում է կոնքը, ազդրի գլխիկը, որը հատկապես տեսանելի է դառնում մեկ ոտքի վրա կանգնելու ժամանակ։ Նրա ամենակարևոր գործողությունն է ստիպել մարմնին վերականգնել ուղիղ դիրքը՝ կոնքը դեպի ետ քաշելով, որին օգնում են ազդրի երկգլխանի, կիսաջլակազմ, կիսաթաղանթակազմ և մեծ առբերիչ մկանները։
Հետույքային մեծ մկանը լայն փակեղը լարող մկանի զստաոլոքային ուղու հետ կայունացնում է ազդրը սրունքի հոդային մակերեսի վրա կանգնած ժամանակ, երբ տարածիչ մկանները գտնվում են թուլացած վիճակում։
Մկանի ստորին հատվածը նաև հանդես է գալիս որպես վերջույթի առբերիչ, ինչպես նաև մասնակցում է վերջույթի դեպի դուրս պտտմանը։ Վերին մկանաթելերը գործում են որպես ազդրի զատիչ մկանաթելեր։
Հետույքային մեծ մկանի մարզումը ներգրավված է մի քանի սպորտաձևերում՝ վազքից մինչև ծանրամարտ։ Մի շարք վարժությունների հիմքում ընկած է հետույքային մեծ և ոտքի վերին այլ մկանների աշխատանքը։
Արվեստում հետույքային մկանները հաճախ համարվում էին առողջության և ուժի խորհրդանիշ։ Նրանք հաճախ ներկայացվում էին արվեստի այնպիսի գործերում, որոնք ձգտում էին ընդգծել և նշել մարդու ֆիզիկականությունը, ինչպես նաև դինամիկ և հզոր շարժվելու ունակությունը։ Հետույքայի մկանների պատկերները համաչափ և աչքի ընկնող էին։
Հետույքային մկանների պատկերները մեզ են հասել Հին Հունաստանից[7][8]։
Ֆունկցիոնալ գնահատումը կարող է օգտակար լինել հետույքային մեծ և շրջակա այլ մկանների վնասվածքները գնահատելու համար։
30 վայրկյան աթոռի թեստը (30CST) հնարավորություն է տալիս պարզելու մասնակցի նստած դիրքից կանգնելու կարողությունը 30 վայրկյանի ընթացքում[9]։ Փորձարկելով, թե քանի անգամ մարդը կարող է ոտքի կանգնել 30 վայրկյանում, օգնում է գնահատել ուժը, ճկունությունը, ցավը և տոկունությունը, ինչը հնարավորություն է տալիս պարզելու, թե վերականգնողական որ փուլում է գտնվում մարդը, կամ դեռ որքան աշխատանք կարող է կատարել[9]։
Տանձաձև մկանի թեստը չափում է հետույքային մեծ մկանի ճկունությունը։ Այս թեստի հիմքում ընկած է նորմալ շարժման ժամանակ կոնքազդրային հոդի արտաքին և ներքին ռոտացիայի անկյան չափումը[10]։
Մարդկանց մոտ այս մկանն ավելի մեծ և ավելի հաստ է, քան մյուս պրիմատների մոտ[6]։ Նրա մեծ չափը մարդկանց մկանային համակարգի ամենաբնորոշ հատկանիշներից մեկն է, որը հնարավորություն է տալիս ծանրության ուժի տակ պահել մարմնի ուղիղ կեցվածքը[2]։ Մյուս պրիմատներն ունեն ավելի հարթ ազդրեր և չեն կարողանում ուղիղ կանգնել։
Այլ պրիմատների մոտ հետույքային մեծ մկանն կազմված է զստաազդրային փոքր մկանից, որը համապատասխանում է մարդու հետույքային մեծ մկանին և սկիզբ է առնում զստոսկրից և սրբոսկրի կապանից, և հետույքային սեփական մեծ մկանից, որը սկսվում է զստային թմբկությունից[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.