Հերակլիոս Ավագ
From Wikipedia, the free encyclopedia
Հերակլիոս Ավագ (լատին․՝ Heraclius, հուն․՝ Ἡράκλειος) (մահացել է 610 թվականին), հայազգի բյուզանդական հրամանատար և բյուզանդացի կայսր Հերակլիոս Ա-ի հայրը (գահակալած 610–641 թթ.)։ Հերակլիոսն աչքի է ընկել Սասանյան Պարսկաստանի դեմ 580-ական թվականների պատերազմի ժամանակ։ Մոտ 600 թվականին նշանակվել է Աֆրիկայի էկզարխության եկսարքոս։ 608 թվականին ապստամբել է գահն անօրինական զավթած Փոկաս կայսեր (գահ. 602-10 թթ.)։ Օգտագործելով Աֆրիկան որպես հենակետ, Հերակլիոս Ավագի տղան՝ Հերակլիոսը գահազրկեց Փոկասին, հռչակվեց կայսր և ստեղծեց հարստություն, որը կառավարեց կայսրությունը մոտ մեկ դար։ Հերակլիոս Ավագը վախճանվեց իր որդու կայսրի դառնալու մասին լուրն իամանալուց քիչ անց։
Արագ փաստեր Հերակլիոս Ավագ, Ծնվել է ...
Հերակլիոս Ավագ | |
---|---|
Ծնվել է | 6-րդ դար |
Ծննդավայր | Կարին |
Մահացել է | 610 |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Ամուսին | Epiphania? |
Ծնողներ | հայր՝ NN?[1] |
Զբաղեցրած պաշտոններ | հինհռոմեացի սենատոր |
Երեխաներ | Հերակլիոս Ա, Theodore? և Maria?[1] |
Փակել