Հերբերտ Սայմոն
From Wikipedia, the free encyclopedia
Հերբերտ Սայմոն (անգլ.՝ Herbert A. Simon, հունիսի 15, 1916(1916-06-15)[1][2][3][…], Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ[4] - փետրվարի 9, 2001(2001-02-09)[1][2][3][…], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]), հրեական ծագումով ամերիկացի ականավոր տնտեսագետ, քաղաքագետ, կոգնիտիվ հոգեբան, Նյուել-Սայմոն վարկածի մշակողներից մեկը։ ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի (1967)[17] և արվեստների ու գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ (1959)։ Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ տնտեսական կազմակերպություններում որոշումների ընդունման գործընթացների վերաբերյալ նորարարական հետազոտությունների համար (1978)[18][19]։ Արժանացել է նաև Թյուրինգի մրցանակի (1975 թ.)[20][21]: Սայմոնի գիտահետազոտական հետաքրքրությունները հիմնականում կենտրոնացած էին կազմակերպություններում որոշումների ընդունման գործընթացների ուսումնասիրման վրա։ Նրան լայն ճանաչում ու համբավ են բերել հատկապես սահմանափակ ռացիոնալության ու բավարարվածության տեսությունները[22]։
Նրա ուսումնասիրություններն աչքի են ընկել իրենց միջճյուղային բնույթով և ընդգրկել են իմացաբանությունը (կոգնիտիվ գիտությունը), ինֆորմատիկան, պետական կառավարման ու քաղաքագիտության և մենեջմենթի հիմնախնդիրները[23]։ Իր գիտա-կրթական բեղուն գործունեության ժամանակահատվածի մեծ մասի ընթացքում՝ 1949-ից մինչև 2001 թվականը Սայմոնն աշխատել է Կարնեգի-Մելոնի համալսարանում[24]։
Հատկանշական է, որ Սայմոնը ճանապարհ բացող է եղել ժամանակակից գիտության այնպիսի ճյուղերում, ինչպես՝ արհեստական բանականությունը, տեղեկույթի մշակումը, որոշումների ընդունումը, հիմնախնդիրների լուծումը, կազմակերպությունների տեսությունը, բարդ համակարգերը։ Նա առաջիններից մեկն է վերլուծել բարդության ճարտարապետությունը և առաջ քաշել միավորման գերադասելի մեխանիզմը՝ բաշխման աստիճանական օրենքի պարզաբանման նպատակով[25][26]։