From Wikipedia, the free encyclopedia
Հերիզաու (գերմ.՝ Herisau)[3], քաղաք և համայնք Շվեյցարիայում, Ապենցել Աուսերռոդեն կանտոնի վարչական կենտրոնը, որտեղ գտնվում են կանտոնի կառավարության ու խորհրդարանի նստավայրերը (դատական իշխանության կենտրոնական ղեկավար մարմինների նստավայրը Տրոգեն քաղաքում է)։ Հերիզաուի հետ միավորվել են մերձակա մի շարք բնակավայրեր։ Կենտրոնական բնակավայրն ու գլխավոր հրապարակի շուրջը գտնվող շինությունները, 1580 թվականին կառուցված բողոքական եկեղեցին, Wetter և zur Rose շենքերը (երկուսն էլ կառուցվել են 1737 թվականին), Schwänberg ավանը, վարչական շենքը՝ պետական արխիվով հանդերձ, ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում[4]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Հերիզաու | |||||
շվեյց. գերմ.՝ Herisau | |||||
| |||||
Երկիր | Շվեյցարիա | ||||
Համայնք | Ապենցել Աուսերռոդեն | ||||
Մակերես | 25,2 կմ² | ||||
ԲԾՄ | 771 մետր, 738 մետր | ||||
Պաշտոնական լեզու | գերմաներենի շվեյցարական տարբերակ | ||||
Բնակչություն | ▼15 744 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 071 | ||||
Փոստային դասիչ | 9100[2] և 9102[2] | ||||
Ավտոմոբիլային կոդ | AR | ||||
Պաշտոնական կայք | herisau.ch(գերմ.) | ||||
| |||||
Պատմական փաստաթղթերում Հերիզաուն առաջին անգամ հիշատակվել է 837 թվականին՝ որպես Herinisauva[5],, իսկ նրա եկեղեցին՝ 907 թվականին։ 1084 թվականին Հերիզաուն ավերվել է Սանկտ Գալլ վանքի շուրջ ծավալված մարտերի հետևանքով։ 1248 և 1249 թվականներին քաղաքն ավերել են վանքին աջակցող ռազմական ուժերը՝ հավատարմություն պարտադրելու նպատակով։
1517-1518 թվականների միջակայքում քաղաքը կարողացել է վանքին որոշակի գումար վճարելով՝ ձեռք բերել իր ազատությունը։ 1601-ին կառուցվել է քաղաքպետարանը։ Դրանից հինգ տարի անց քաղաքը մեծապես վնասվել է հրդեհից։ 1798-1803 թթ. Հերիզաուն եղել է Säntis կանտոնի մայրաքաղաքը։ Քսաներորդ դարի վերջերին անդամագրվել է «Տարվա ալպիական քաղաք» ընկերակցությանը, որի նպատակն է ապահովել ալպիական գոտու բնակավայրերի նշանակալի զարգացումը։ 2003 թվականին Հերիզաուն արժանացել է «Տարվա ալպիական քաղաք» մրցանակին։
Քաղաքն զբաղեցնում է 25.2 քառակուսի կիլոմետր տարածք, որի 56.8%-ն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով, 27.1%-ն անտառապատ է։ Գտնվում է տարածաշրջանի երկու խոշոր ավտոմայրուղիների՝ Սանկտ Գալլեն-Տոգենբուրգ և Գոսաու-Ապենցել ճանապարհների խաչմերուկում։
2008 թվականի տվյալներով Հերիզաուն ուներ 15.527 բնակիչ, որոնց մոտավորապես 17.9%-ը օտարերկրացիներ էին[6]։
Քաղաքի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[5][7]
Տարին | Բնակչութ. | Շվեյց. քաղաքացիներ | % Գերմանախոս | % Բողոքականներ | % Կաթոլիկներ |
---|---|---|---|---|---|
1667 | 3,021 | ||||
1734 | 4,816 | ||||
1780 | 5,933 | ||||
1813 | 6,863 | ||||
1830 | 7,014 | ||||
1850 | 8,387 | 8,189 | 97.1% | 2.9% | |
1870 | 9,705 | 9,481 | 92.9% | 6.2% | |
1888 | 12,937 | 12,082 | 98.9% | 87.7% | 12.0% |
1900 | 13,497 | 12,426 | 98.1% | 84.9% | 14.7% |
1910 | 15,336 | 13,550 | 95.0% | 81.4% | 18.0% |
1930 | 13,599 | 12,784 | 98.4% | 82.8% | 16.6% |
1950 | 13,407 | 12,819 | 97.6% | 80.6% | 18.6% |
1970 | 14,597 | 12,128 | 86.0% | 66.3% | 31.3% |
1990 | 15,624 | 12,731 | 84.6% | 55.3% | 34.1% |
2000 | 15,882 | 12,535 | 87.0% | 48.3% | 32.1% |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.