From Wikipedia, the free encyclopedia
Հերման Վիլհելմ Գյորինգ (գերմ.՝ Hermann Wilhelm Göring) (հունվարի 12, 1893[6][7][8][…], Ռոզենհայմ, Վերին Բավարիա[9] - հոկտեմբերի 15, 1946[10][6][7][…], Nuremberg Court Prison, Նյուրնբերգ[11]), ֆաշիստական Գերմանիայի պարագլուխներից, պատերազմական հանցագործ։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, եղել է օդաչու։ 1922 թվականից՝ նացիոնալ-սոցիալիստական (նացիստական) կուսակցության անդամ և ԽԱ-ի (գրոհային ջոկատների) պարագլուխ։ Որպես Հիտլերի քաղաքական լիազոր (1930 թվականից) և Ռայխսթագի նախագահ (1932 թվականի օգոստոսից) ակտիվ դեր է խաղացել 1933 թվականին ֆաշիստական դիկտատուրայի հաստատման գործում, որից հետո դարձել է ավիացիայի կայսերական նախարար և Պրուսիայի կառավարության ղեկավար։ Եղել է ռազմաօդային ուժերի (Լյուֆտվաֆե) գլխավոր հրամանատար (1935 թվականից), «Գյորինգ» արդյունաբերական խոշորագույն կոնցեռնի տնօրեն (1937 թվականից)։ Գյորինգը Գերմանիայի նվաճած տերիտորիաներում նացիստական տեռորի կազմակերպիչներից էր։ 1940 թվականից՝ ռայխսմարշալ։ Նյուրնբերգյան դատավարությունում դատապարտվել է մահապատժի, սակայն պատժից առաջ ինքնասպանություն է գործել (հոկտեմբերի 15-ին)։
Հերման Գյորինգ գերմ.՝ Hermann Göring | |
Կուսակցություն՝ | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն[1][2] և Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն[1][3] |
---|---|
Կրթություն՝ | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան (1923)[1][4], Royal Prussian Main Cadet Institute? (1914)[1] և Royal Prussian Cadet House Karlsruhe? (1909)[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, օդաչու և war criminal |
Դավանանք | լյութերականություն[5] |
Ծննդյան օր | հունվարի 12, 1893[6][7][8][…] |
Ծննդավայր | Ռոզենհայմ, Վերին Բավարիա[9] |
Վախճանի օր | հոկտեմբերի 15, 1946[10][6][7][…] (53 տարեկան) |
Վախճանի վայր | Nuremberg Court Prison, Նյուրնբերգ[11] |
Թաղված | Wenzbach[12] |
Քաղաքացիություն | Նացիստական Գերմանիա, Գերմանական կայսրություն, Գերմանիա և Շվեդիա |
Ի ծնե անուն | գերմ.՝ Hermann Wilhelm Göring |
Հայր | Հենրիխ Էրնստ Գյորինգ |
Մայր | Franziska Tiefenbrunn?[13] |
Ամուսին | Կարին Գյորինգ և Էմմի Գյորինգ[9] |
Զավակներ | Էդդա Գյորինգ |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.