From Wikipedia, the free encyclopedia
Հերման Հոլերիթ (անգլ.՝ Herman Hollerith, փետրվարի 29, 1860[1], Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ[2] - նոյեմբերի 17, 1929[1][3][4][…], Վաշինգտոն, ԱՄՆ[2]), ծագումով գերմանացի ամերիկացի ճարտարագետ և գյուտարար։
Հերման Հոլերիթ Herman Hollerith | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 29, 1860[1] |
Ծննդավայր | Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ[2] |
Մահացել է | նոյեմբերի 17, 1929[1][3][4][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Վաշինգտոն, ԱՄՆ[2] |
Գերեզման | Օուկ Հիլ գերեզմանատուն[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Նյու Յորք քաղաքի քոլեջ (1879) և Կոլումբիայի ճարտարագիտության և կիրառական գիտության դպրոց |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր (1890) |
Ազդվել է | John Shaw Billings? |
Մասնագիտություն | գյուտարար, գործարար, վիճակագրագետ, մաթեմատիկոս, համակարգչային գիտնական և ճարտարագետ |
Աշխատավայր | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ[1], United States Patent and Trademark Office?[1] և Computing Tabulating Recording Company?[1] |
Ամուսին | Լուսիա Բևեռլի Տալկոտ (1865–1944) (ամուսն. 1890–1929) |
Պարգևներ և մրցանակներ | |
Herman Hollerith Վիքիպահեստում |
Այ-Բի-Էմ ընկերության հիմնադիրներից մեկը, տաբուլյատոր կոչվող էլեկտրական մեքենայի հայտնագործողը։
Հոլերիթը ծնվել է Բուֆֆալոյում (ԱՄՆ), գերմանական ներգաղթյալների ընտանիքում։ 1879 թվականին նա ավարտում է Գորնյան դպրոցը Կոլումբիական համալսարանում և դառնում է Ու. Տրուբրիջ (W.P. Troubridge) պրոֆեսորի օգնական, իսկ այնուհետև գործի է անցնում մարդահամարի գրասենյակում (անգլ.՝ U.S. Census Bureau)։ 1882 թվականին Հոլերիթը սկսում է դասավանդել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, իսկ 1884 թվականին աշխատանքի է անցնում ԱՄՆ-ի արտոնագրային գերատեսչությունում։
1880-ական թվականներին զբաղվել է ծակոտաքարտ-ի սարքավորման գյուտի մշակմամբ (Արտոնագրեր ԱՄՆ 395781, 395782 и 395783), որը հետագայում զգալի հաջողությունների է հասցրել ԱՄՆ-ի 1890-ի և 1900 թվականների մարդահամարի գրանցման համար։
1890 թվականին Հոլերիթը Կոլումբիական համալսարանում պաշտպանել է PhD-ի թեզը. Hollerith, Herman, In connection with the electric tabulation system which has been adopted by U.S. government for the work of the census bureau. Ph.D. dissertation, Columbia University School of Mines (1890)։
Հերման Հոլերիթը պատմության մեջ է մտել ի շնորհիվ տաբուլյատոր-ի ստեղծմանը (Hollerith Electric Tabulating System)։
1896 թվականին Հոլերիթը ստեղծում է TMC (Tabulating Machine Company)-ի ընկերությունը, որպեսզի գյուտարարները աջակցեին իր աղյուսավորված մեքենանարի զարգացմանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.