![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/14/Hermann_Osthoff_%2528HeidICON_28885%2529_%2528cropped%2529.jpg/640px-Hermann_Osthoff_%2528HeidICON_28885%2529_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Հերման Օստհոֆ
From Wikipedia, the free encyclopedia
Հերման Օստհոֆ (գերմ.՝ Hermann Osthoff, ապրիլի 18, 1847(1847-04-18)[1][2], Billmerich, Ուննա, Առնսբերգ, Province of Westphalia, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[3] - մայիսի 7, 1909(1909-05-07), Հայդելբերգ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[1]), գերմանացի լեզվաբան, հնդեվրոպաբան, երիտքերականության հիմնադիրներից։
Հերման Օստհոֆ գերմ.՝ Hermann Osthoff | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 18, 1847(1847-04-18)[1][2] Billmerich, Ուննա, Առնսբերգ, Province of Westphalia, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[3] |
Մահացել է | մայիսի 7, 1909(1909-05-07) (62 տարեկան) Հայդելբերգ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | լեզվաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Լայպցիգի համալսարան և Հայդելբերգի համալսարան |
Անդամակցություն | Հունգարիայի գիտությունների ակադեմիա |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
![]() |
Հրատարակել էր (Կարլ Բրուգմանի հետ) «Ձևաբանական հետազոտություններ հնդեվրոպական լեզուների բնագավառում» (համար 1–6, 1878-1910) լեզվաբանական ժողովածուների շարքը, որի 1-ին հատորի առաջաբանը համարվում էր երիտքերականության մանիֆեստը։ Օստհոֆը առաջինն էր խոսել վանկարար արժեքի մասին։ Առավել կարևոր էր Օստհոֆի «Զուգաբանությունը հնդեվրոպական լեզուներում» (1900) աշխատությունը, որտեղ նա ի մի էր բերել ու համակարգել հնդեվրոպական զուգաբանության դեպքերը խոնարհման, համեմատության աստիճանների կազմման մեջ և այլուր, պարզել դրանց նշանակությունն ու ծագումը։ «Ստուգաբանական այլեարք»-ում (1901) մասնակիորեն, ինչպես նաև «Հայերենի հնչյունաբանության և բառաքննության մասին» (1901) հետազոտության մեջ, Օստհոֆը քննել էր մի խումբ հայերեն բառեր ու մասնիկներ, տվել դրանց ստուգաբանությունը, ճշտել հնչյունական օրենքները։ Օստհոֆը անդրադարձել էր նաև համեմատական դիցաբանությանը։