հին հունական աստված, Զևսի և Մայայի որդին From Wikipedia, the free encyclopedia
Հերմես (հին հունարեն՝ Ἑρμῆς < Ἑρμέας < Ἑρμείας[5], միկեն. e-ma-a2[6]), հին հունական աստված, Զևսի և Մայայի որդին։ Նույնացվել է հռոմեացիների Մերկուրի աստծո հետ։ Անձնավորում էր հատկապես խորամանկությունն ու ճարպկությունը։ Հովանավորում էր գողերին, հռետորներին, վաճառականներին։ Ստեղծել է կշիռն ու չափը։ Զևսի սուրհանդակ, հանգուցյալների հոգիների դեպի դժոխք ուղեկցողը։
Աստվածների սուրհանդակ Հերմեսը նույնպես սիրահարված էր սիրո աստծուհուն։ Հերմեսն ու Ափրոդիտեն (սիրո աստվածուհին) Հերմափրոդիտոս անունով զավակ են ունենում։
Արկադիայում[7], Կիլենե լեռան մոտ գտնվող անձավում, ամսվա չորրորդ օրում[8], ծնվեց Զևսի և Մայայի[9][10] (այլ տարբերակով՝ Պերսեփոնեի[11]) որդի Հերմեսը՝ աստվածների դեսպանը։ Ըստ մեկ այլ վարկածի, ծնվել է Կերիկոն[12] լեռան վրա։ Մտքի արագությամբ նա Օլիմպոսից սուրում է աշխարհի ամենահեռավոր ծայրը՝ թևավոր սանդալներով իր ձողիկը ձեռքին։
Հերմեսը պահպանում է ճանապարհները, և նրան նվիրված հերմերը Հունաստանում ամենուրեք կարելի էր տեսնել ճանապարհներին, խաչմերուկներում և տների մուտքերի առաջ։ Նա հովանավորում է ճանապարհորդներին՝ նրանց կենդանության ժամանակ, նա մեռյալաների հոգիներին ուղեկցում է վերջին ճանապարհ՝ դեպի Հադեսի տրտում թագավորությունը։ Իր կախարդական ձողիով փակել է տալիս մարդանց աչքերը և նրանց ընկղմում քնի մեջ։ Հերմեսը ճանապարհների և ճանապարհորդների հովանավոր աստվածն է. և առևտական հարաբերություների ու առևտրի աստվածը։ Նա առևտրական շահ է բերում ու մարդկանց հարստություն տալիս։ Հերմեսն է հնարել և՛ չափ ու կշիռը, և՛ թվերը, և՛ այբուբենը. նա՛ է սովորեցրել այդ ամենը մարդկանց։ Նա ճարտասանության աստվածն է նաև ւ դրա հետ մասին՝ հնարագիտության ու խաբեության։ Ոչ ոք չի կարող գերազանցել նրան ճարպկության, մինչև իսկ գողության մեջ, քանի որ նա արտասովոր ճարպիկ գող է։ Նա է, ով մի անգամ կատակով գողացել է Զևսի գայիսոնը, Ափրոդիտեից՝ գոտին, Պոսեյդոնից՝ եռաժանին, Ապոլլոնից՝ ոսկե նետերն ու աղեղը, Հեփեստոսից՝ աքցանը, իսկ Արեսից՝ սուրը[13]։
Հերմես (ըստ հռոմեական առասպելաբանության՝ Մերկուրիուս) - Հունաստանի հնագույն աստվածներից մեկն է։ Սկզբում եղել է նախրի ու հոտի պահապան աստվածը, նրան երբեմն պատկերել են ոչխարը ձեռքին։ Հոմերոսյան էպոսում Հերմեսը նախ և առաջ աստվածների բանբերն է և մեռածների հոգիների ուղեկիցը՝ դեպի Հադեսի ստորերկրյա թագավորություն։ Հերմեսը ճանապարհների հովանավորն է. առևտրի զարգացման հետ Հերմեսը դառնում է առևտրի, հետևապես նաև հնարագիտության, խաբեության ու մինչև անգամ գողության հովանավոր աստվածը։ Բացի այդ, Հերմեսը պատանեկության, ատլետների հովանավորն է, մարմնամարզության աստվածը. նրա արձանները դրվում էին պալեստրաներում ու գիմնազիաներում՝ այն հաստատություններում, ուր սովորեցնում էին ըմբշամարտ, բռնցքամարտ, սկավառակի նետում, վազք, թռիչք և այլն։ Ալեքսանդր Մակեդոնացու կողմից ամբողջ պարսկական տիրապետությունը նվաճվելուց հետո (ն.թ.ա.IV դարի վերջը) Հերմեսը նույնացվում է գիտության և կախարդության եգիպտական Տոտ աստծու հետ և դառնում է նաև կախարդության և աստղագուշակության աստվածը. նրան սկսում են կոչել երիցս մեծագույն աստված Հերմես։
Նա հանդիսանում է Ոդիսևսի նախապապ։
Հունարեն անվանումը | Հռոմերեն անվանումը | Նշանակությունը |
Επιμηλιος | Epimelius | Հոտերի պահապան |
Κριοφορος | Criophorus | Խոյ կրողը |
Αγοραιος | Agoraeus | Շուկայից, շուկայատեղի |
Δολιος | Dolius | Արհեստի, խորամանկություների |
Τρικεφαλος | Tricephalus | Երեք գլխանի (Ճանապարհ-խաչմերուկների) |
Εναγωνιος | Enagonius | Խաղերից |
Προμαχος | Promachus | Չեմպիոն |
Ἑρμηνευτης | Hermeneutes | Թարգմանիչ |
Հունարեն անվանումը | Հռոմերեն անվանումը | Նշանակությունը |
Κυλληνιος | Cyllenus | Կիլեն լեռից(Արկադիա) |
Ακακησιος | Acacesius | Ակակեսիոսից(Արկադիա) |
Αιπυτος | Aepytus | Աեպիտոս (Արկադիա հերոս) |
Προπυλαιος | Propylaeus | Դարպասի |
Προναος | Pronaus | Տաճարից առաջ, նախատաճար |
Հունարեն անվանումը | Հռոմերեն անվանումը | Նշանակությունը |
Πολυγιος | Polygius | --- |
Παραμμων | Paramnôn | --- |
Հունարեն անվանումը | Հռոմերեն անվանումը | Նշանակությունը |
Αργειφοντης | Argeiphontes | Արգոսի մարդասպան |
Κυλλενιος | Cyllenius | Կիլեն լեռից |
Μαιαδος Ὑιος | -- | Մայայի լեռան որդի |
Հունարեն անվանումը | Հռոմերեն անվանումը | Նշանակությունը |
Διακτορος | Diactorus | Ուղեցույց, նախարար, սուրհանդակ |
Αθανατος
Δαικτορος |
Athanatus
Diactorus |
Անմահ ուղեցույց, գիդ |
Ανγελος Αθανατων | Angelus Athanaton | Աստվածների սուրհանդակ |
Ανγελος Μακαρων | Angelus Macaron | Օրհնվածների սուրհանդակ |
Χρυσορραπις | Chrysorrhapis | Ոսկե գավազան |
Φηλητης | Pheletes | Գողը, ավազակ, ձիու գող |
Αρχοσ Φηλητεων | Archus Pheleteon | Ավազակների և գողերի առաջնորդ |
Κλεπσιφρων | Clepsiphron | Խաբեբա, կեղծաբարո |
Μηχανιωτης | Mechaniotes | Խաբեբա, հորինող |
Ποικιλομητης | Poecilometes | Լի տարբեր խորամանկություներով |
Πολυτροπος | Polytropus | Նենգ, շրջադարձող |
Πονεομενος | Poneomenus | Զբաղված միայնակ |
Βουφονος | Buphonus | Մարդասպան կամ եզների լուծող |
Οιοπολος | Oeopolus | Ոչխարներ-արածեցնող, հովիվ |
Δαις Ἑταιρος | Daïs Hetaerus | Տոների ընկեր, տոնական ընկեր |
Χαρμοπηρων | Charmophron | Ուրախ-հոգով, ուրախ-սիրտ |
Εριουνης | Eriounes | Հաջողություն բերող, պատրաստ օգնությանը |
Ευσκοπος | Euscopus | Հեռատես, զգոն |
Δωτορ Εαων | Dotor Eaon | Լավ բաներ պարգևող |
Χαριδωτης | Charidotes | Ուրախություն պարգևող |
Ακακητα | Acaceta | Միամիտ, ողորմած |
Κυδιμος | Cydimus | Փառահեղ |
Ερικυδης | Ericydes | Հայտնի, փառահեղ, հիանալի |
Αγλαος | Aglaus | Շքեղ, պայծառ, փառավոր |
Κρατυς | Cratus | Ուժեղ, հզոր |
Κρατερος | Craterus | Ուժեղ, հզոր |
Հունարեն անվանումը | Հռոմերեն անվանումը | Նշանակությունը |
Μαστηριος | Masterius | Փնտրող |
Πομπαιος | Pompaeus | Ուղեցույց |
Հունարեն անվանումը | Հռոմերեն անվանումը | |Նշանակությունը |
Ἑρμαιον | Hermaeum | Հերմեսի տաճար |
Ἑρμαια | Hermaea | Հերմեսի խաղեր և Փառատոնը |
Ἑρμαι | Hermae | Հերմ, սյունակ-արձաններ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.