Հոլոքոստի տարիներին Երրորդ ռայխի զանազան մահվան և համակենտրոնացման ճամբարների վերակացու From Wikipedia, the free encyclopedia
Հերտա Էհլերտ (գերմ.՝ Herta Ehlert, ծնված Լիես, գերմ.՝ Liess, մարտի 26, 1905, Բեռլին, Գերմանական ռայխ - ապրիլի 4, 1997, Բեռլին, Գերմանիա), Հոլոքոստի տարիներին Երրորդ ռայխի զանազան մահվան և համակենտրոնացման ճամբարների վերակացու։
Հերտա Էհլերտ գերմ.՝ Herta Ehlert | |
---|---|
Ծնվել է | մարտի 26, 1905 |
Ծննդավայր | Բեռլին, Գերմանական ռայխ |
Մահացել է | ապրիլի 4, 1997 (92 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Գերմանիա |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | ռազմական գործիչ և համակենտրոնացման ճամբարի պահակ |
Hertha Ehlert Վիքիպահեստում |
Հերտա Էհլերտը ծնվել է 1905 թվականին Բեռլինում։ 1939 թվականի նոյեմբերի 15-ին ծառայության է անցնում ՍՍ-ի շարքերում[1]։ Իր կարիերան Հերտան սկսում է Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբարում[2]։ Ըստ իր իսկ խոսքերի՝ նա «պետք է հետևեր, որ քաղաքացիական աշխատակիցները չշփվեն կալանավորների հետ»։ Ավելի ուշ Հերտան որպես վերակացու է նշանակվում աշխատանքային խմբերի մոտ՝ ճամբարի սահմաններից դուրս[1]։
1942 թվականի հոկտեմբերին նրան տեղափոխում են Մայդանեկ ճամբար, կրկին որպես վերակացու։ Էհլերտը փաստել է, որ իրեն տեղափոխել են, քանի որ լավ հարաբերությունների մեջ է եղել կալանավորների հետ, խիստ պատիժներ չի սահմանել և սննունդով է ապահովել նրանց։ Բայցևայնպես, Բելզենի գործողությունների ժամանակ նշվել է, որ նրան տեղափոխել են որպես պարգևատրում, բացի այդ, Մայդանեկում նրա աշխատանքային պայմանները բարելավել են[1]։
1944 թվականի կեսերին Հերտային տեղափոխում են լեհական Կրակով քաղաք[2]։ ՍՍ-ի սպաները նշել են, որ Հերտան շատ նուրբ է, քաղաքավարի է վարվում կալանավորների հետ, դրա պատճառով ՍՍ-ը նրան կրկին հետ՝ Ռավենսբրյուկ է ուղարկում՝ կրթական դասընթացներ անցնելու՝ Դորոթեա Բինցի հետ։ Այդ ընթացքում Էհլերտը ամուսնալուծվում է։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Հերտան Ռավենսբրյուկում «ուսումնական դասընթացը» նկարագրում էր որպես ծայրահեղ «ֆիզիկական և էմոցիոնալ»։ Հալինա Նելկենը Էհլերտին նկարագրում էր այս խոսքերով. «…Տառապում էր ճարպակալումով, դանդաղկոտ էր, չար բնավորություն ուներ և բացարձակ վարպետորեն տիրապետում էր մտրակին։ Նա խոհանոցի վերակացու էր և պատասխանատու էր խոհանոցի համար։ Փոքր պատուհանից լրտեսում էր հրեաներին, երբ վերջիններս կարտոֆիլ, սոխ էին մաքրում, սպասք լվանում և այլ պարտականություններ կատարում, որոնք անհրաժեշտ էին խոհանոցում։ Մի անգամ Էհլերտը հրամայեց, որ աշխատող կանայք ամբողջությամբ մերկանան։ Դրանից հետո նա մանրամասն կերպով ուսումնասիրում էր յուրաքանչյուրին՝ փորձելով գտնել մատանիներ, գումար, ժամացույցներ և այլ թանկարժեք իրեր։ Նա մնաց աշխատանքի մինչև Պլաշով համակենտրոնացման ճամբարի լուծարումը։ Հերտան եղել է նաև մահվան երթի մեջ, երբ գերմանացիները նահանջում էին»[3]։
Ավելի ուշ Հերտային տեղափոխում են Օսվենցիմ, որտեղ դարձավ «Kommandos» (տաժանակիր աշխատանքի խումբ) խմբի վերակացու։ Դրանից հետո կրկին են տեղափոխում՝ այս անգամ Բերգեն-Բելզեն, որտեղ դարձավ Էլիզաբեթ Ֆոլկենռատի և Իրմա Գրեզեի տեղակալը[4]։
Երբ Բրիտանիայի բանակը ազատագրեց Բերգեն-Բելզենը, Էհլերտը կալանավորվում է և ներկայանում Բելզենի դատավարությանը[5]։ Դատարանում նա չընդունեց մեղադրանքների մեծ մասը[1]։ Արդյունքում նա մեղավոր ճանաչվեց Բերգեն-Բելզենում կատարած հանցագործությունների համար, իսկ Օսվենցիմում կատարածները հանցագործություն չհամարվեցին[6]։
Էհլերտին դատապարտեցին 15 տարվա բանտարկության, սակայն 1953 թվականի մայիսի 7-ին վաղաժամկետ ազատ է արձակվում[2]։ Պատերազմի ավարտից հետո Հերտան ապրում էր այլ անունով՝ Հերտա Նաուման[2]։
Մահանում է 1997 թվականի ապրիլի 4-ին՝ 92 տարեկան հասակում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.