From Wikipedia, the free encyclopedia
Հերց (նշանակումը՝ Հց, Hz), Միավորների միջազգային համակարգում պարբերական պրոցեսների հաճախության չափման միավոր։
Միավորն իր անունն ստացել է 19-րդ դարի գերմանացի գիտնական Հայնրիխ Հերցի պատվին, որը մեծ ներդրում է ունեցել էլեկտրամագնիսական ալիքներն ուսումնասիրելու գործում։
Համաձայն գիտնականների անունով դրված ածանցյալ միավորների վերաբերյալ ՍԻ-ի կանոնադրության, միավորի անունը (հերց) գրվում է փոքրատառով, իսկ նշանակումը (Հց)՝ մեծատառով։
1 Հց-ով արտահայտվում է պարբերաբար կրկնվող գործողության այն հաճախությունը, երբ այն կատարվում է վայրկյանը մեկ։ Համապատասխանաբար, օրինակ, 10 Հց-ը նշանակում է, որ գործողությունը կատարվում է վայրկյանում տասը անգամ։
Վայրկյաններով 1 Հց-ն արտահայտվում է հետևյալ կերպ՝
Առավել գործածական միավորներն են՝
Կիլոհերց՝ 1կՀց | = 1000 Հց |
Մեգահերց՝ 1ՄՀց | = 106 Հց |
Գիգահերց՝ 1ԳՀց | = 109 Հց |
Տերահերց՝ 1ՏՀց | = 1012 Հց |
Մարդու ականջի համար լսելի դիպազոնն է 16000ից մինչև 20000 Հց հաճախության ալիքները։
20 Հց-ից պակաս հաճախություն ունեցող ձայնը անվանվում է ինֆրաձայն, իսկ 20 կՀց–ից մեծ հաճախականությամբ ձայնը ուլտրաձայն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերց (չափման միավոր)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 383)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.