Հեփ-Հեփ
վիրավորական բացականչություն ուղղված հրեաներին / From Wikipedia, the free encyclopedia
«Հեփ-հեփ» կամ «հեպ-հեպ» (անգլ.՝ hep-hep, գերմ.՝ hep-hep, եբրայերեն՝ "הֶפּ-הֶפּ") վիրավորական աղաղակ` ուղղված հրեաներին, որի ներքո Եվրոպայի նորագույն պատմության մեջ տեղի ունեցան առաջին հակասեմական ջարդերը Գերմանիայում, 1819 թվականի օգոստոսից մինչև հոկտեմբեր։ «Հեպ-Հեպ» ջարդերի շարժումն առաջին անգամ ուղղված էր ոչ միայն հրեաների, այլև մկրտված և ձուլված հրեաների դեմ։
Հեպ-Հեպի խռովությունները ջարդեր էին աշկենազի հրեաների դեմ։ Դրանք սկսվել էին Բավարիայի թագավորությունից՝ գերմանական համադաշնությունում հրեաների էմանսիպացիայի ժամանակաշրջանում։ Հակասեմիտական համայնքային բռնությունը սկսվեց 1819 թվականի օգոստոսի 2-ին Վյուրցբուրգում և շուտով հասավ Գերմանական միության արտաքին շրջաններ։ Բազմաթիվ հրեաներ վիրավորվեցին և հրեական շատ ունեցվածք ոչնչացվեց։
«Հեպ-հեպ» բացականչությունը հնչել է նաև Ֆրանսիայում՝ հուլիսյան հեղափոխության իրադարձությունների ժամանակ։ Այս տերմինը 19-րդ դարի 80-ական թվականներին վերակենդանացնելու փորձ է արվել նաև Ադոլֆ Շտեկերի կողմից, որը հաջողությամբ չի պսակվել[1]։