Հիերոնիմոս Բոսխ Բոս Հիերոնիմոս վան Ակեն (հոլ.՝ Jheronimus Bosch, իրական անունը՝ Jeroen van Aeken, հետմահու՝ Hieronymus Bosch, մոտ 1450[1][2][3][…], Հերթոխենբոշ, Նիդերլանդներ[3][4] - օգոստոս 1516[2][3], Հերթոխենբոշ, Նիդերլանդներ[2][3][4]), հոլանդացի նկարիչ։
Արագ փաստեր Հիերոնիմոս Բոսխհոլ.՝ Jheronimus Bosch, Ի ծնե ...
Հիերոնիմոս Բոսխ հոլ.՝ Jheronimus Bosch |
---|
|
Ի ծնե | հոլ.՝ Jheronimus van Aken |
---|
Կեղծանուն | Aeken, Hieronymus van, Aken, Hieronymus van, Aken, Jeroen Anthoniszoon van, Aken, Jheronymus van, Aquen, Jheronimus և Bos, Jeronimus |
---|
Ծնվել է | մոտ 1450[1][2][3][…] |
---|
Ծննդավայր | Հերթոխենբոշ, Նիդերլանդներ[3][4] |
---|
Վախճանվել է | օգոստոս 1516[2][3] |
---|
Մահվան վայր | Հերթոխենբոշ, Նիդերլանդներ[2][3][4] |
---|
Ազգություն | հոլանդացի |
---|
Քաղաքացիություն | Հյուսիսային Նիդերլանդներ[2] |
---|
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ, գծագրող և վիզուալ արտիստ |
---|
Ոճ | վաղ հոլանդական գեղանկարչության և հյուսիսային Վերածնունդ[5] |
---|
Ժանր | կրոնական նկարչություն[2], ժանրային նկարչություն[2], պատմական գեղանկարչություն[2], դիմապատկեր[2] և այլաբանություն[4] |
---|
Թեմաներ | Վերածննդի գեղանկարչություն[6], Կերպարվեստ[6] և Gothic painting?[6] |
---|
Ուշագրավ աշխատանքներ | Հաճույքների պարտեզը, Հիմարների նավը, Ecce Homo, Յոթ մահացու մեղքերը և չորս վերջին բաները, The Last Judgment?, The Marriage Feast at Cana?, The Haywain Triptych?, Օրհնյալներն ու անիծվածները և Աճպարարը |
---|
Աշակերտներ | Գելիս Պանհեդել |
---|
Հայր | Անթոնիս վան Ակեն[2][4] |
---|
Ամուսին | Aleyt Goyaerts van den Meerveen? |
---|
ստորագրություն
|
Hieronymus Bosch Վիքիպահեստում |
Փակել
Հիերոնիմոս Բոսխի բարդ և հակասական արվեստը ձևավորվել է նիդերլանդական գեղանկարչության ճգնաժամի պայմաններում։ Իր կրոնական, այլաբանական, ժանրային կոմպոզիցիաներում Բոսխը միջնադարյան ֆանտաստիկական, մռայլ դիվային կերպարները յուրովի զուգորդել է բանահյուսական, երգիծական ու բարոյախոսական միտումներին, ժողովրդական տիպերի և բնության ռեալիստական մեկնաբանությանը («Սուրբ Անտոնիոսի գայթակղությունը», «Խոտով բեռնված սայլը», «Երկրային վայելքների այգի» եռանկարները)։ Բոսխի նորարարական միտումները հող նախապատրաստեցին նիդերլանդական բնանկարների և կենցաղային ժանրի ձևավորման համար։