Հիթ Լեդջեր
From Wikipedia, the free encyclopedia
Հիթքլիֆ Էնդրյու «Հիթ» Լեջեր (անգլ.՝ Heathcliff Andrew "Heath" Ledger), ապրիլի 4, 1979(1979-04-04)[1][2][3][…], Պերթ, Արևմտյան Ավստրալիա, Ավստրալիա - հունվարի 22, 2008(2008-01-22)[4][1][2][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ավստրալա-ամերիկյան դերասան։
Հիթ Լեդջեր անգլ.՝ Heath Ledger | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հասակը | 185 սմ | ||||||||||||
Ծնվել է | ապրիլի 4, 1979(1979-04-04)[1][2][3][…] | ||||||||||||
Ծննդավայր | Պերթ, Արևմտյան Ավստրալիա, Ավստրալիա | ||||||||||||
Մահացել է | հունվարի 22, 2008(2008-01-22)[4][1][2][…] (28 տարեկան) | ||||||||||||
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ | ||||||||||||
Գերեզման | Karrakatta Cemetery | ||||||||||||
Կրթություն | Guildford Grammar School? | ||||||||||||
Քաղաքացիություն | Ավստրալիա[5][6] | ||||||||||||
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոռեժիսոր, կինոդերասան, բնավորության դերասան և դերասան | ||||||||||||
Ակտիվ շրջան | 1985–2009 | ||||||||||||
Ժանրեր | Մարտական, Դրամա, Մելոդրամա | ||||||||||||
Ընտրանի | "Մռայլ ասպետը", "Ասպետի պատմությունը", "Հայրենասերը" | ||||||||||||
Ծնողներ | հայր՝ Kim Ledger?[7], մայր՝ Sally Ramshaw?[7] | ||||||||||||
Համատեղ ապրող(ներ) | Միշել Ուիլյամս[8][9] | ||||||||||||
Երեխա(ներ) | Matilda Ledger?[10] | ||||||||||||
Պարգևներ և մրցանակներ | |||||||||||||
|
Հայտնի դերասան Հիթքլիֆ Էնդրյու (Հիթ) Լեջերը ծնվել է 1979 թվականի ապրիլի 4-ին Պերտե քաղաքում։ Մայրը՝ Սելլի Լեջեր Բելլը, ֆրանսերենի դասատու էր, իսկ հայրը՝ Կիմ Լեջերը, ավտոմրցարշավորդ և լեռնային ինժեներ։ Հիթը և նրա քույրը՝ Քեթրինը, կոչվել են Էմիլի Բրոնտեի «Ամպրոպային լեռնանցք» վեպի հերոսների անունով։ Երբ Հիթը տասը տարեկան է լինում, նրա ծնողները բաժանվում են, երեխան մնում է մոր հետ, բայց շարունակում լավ հարաբերություններ պահել հոր հետ։ Գիլֆորդի դպրոցում սովորելիս Հիթքլիֆը ակտիվ կերպով զբաղվում էր սպորտվ, պարերով, բացի դրանից, խաղում դպրոցի թատերական ստուդիայում։ Տասնհինգ տարեկանում նա դառնում է դպրոցի դերասանական թիմի ղեկավար և վերջնականապես ընտրում դերասանի մասնագիտությունը։ Նկարահանվելով մի քանի ավստրալիական ֆիլմերում Հիթը բավականին հայտնի է դառնում և ստանում է առաջարկներ նկարահանվելու ԱՄՆ-ում։
2000 թվականին Հիթ Լեջերը նկարահանվում է «Հայրենասերը» ֆիլմում Մել Գիբսոնի հետ միասին։ Այդ ֆիլմի շնորհիվ Լեջերը համաշխարհային ճանաչում է ձեռք բերում։ Հոլիվուդում Լեջերը նկարահանվել է տասնինը ֆիլմերում, որոնց թվում են «Իմ ատելության 10 պատճառները», «Ասպետի պատմություն», «Սապատավոր լեռը», «Խավարի ասպետը» ֆիլմերը։ «Խավարի ասպետը» ֆիլմում Ջոկերի դերի համար Հիթ Լեջերը հետմահու պարգևատրվում է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակներով։ Նա պատմության մեջ երկրորդ դերասանն է, ով հետմահու պարգևատրվել է «Օսկար» մրցանակով։
2008 թվականի հունվարի 22-ին ժամը 15։31 Հիթ Լեջերին գտնում են մահացած իր Մանհեթենի բնակարանում։ Հետազոտության արդյունքում պարզվում է, որ դերասանը մահացել է սուր թունավորումից, որը առաջացել է ցավազրկողների, քնաբերների և տրանկվիլիզատորների համատեղ ազդեցությունից։
Դերակատարումներ
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանր | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
1988 – | Տուն և ի ճանապարհ | Home and Away | Սքոթ Իրվին | Սերիալ, Դրամա | Դևիդ Գուլդ Սքոթ Հարտֆորդ-Դևիս Ջոֆրի Նոթագ | Ռեյ Միգեր, Լինն ՄակԳրենգեր, Նորման Կոբերն, Ադա Նիկոդեմու, Էմիլի Սայմոնս |
1993 – 1994 | Նավը նավահանգստի մոտ | Ship to Shore | Կիկլիստ | Սերիալ, Ընտանեկան | Քենդալ Ֆլենեգան Մարկ Դեֆրիսթ Ջոֆրի Նոթագ | Կլինտոն Վոս, Կիմբիրլի Սթարկ, Գրեգ Քերոլ, Ֆրանսուազա Շաշ, Ջոդի Հերբերտ |
1996 | Քրտինք | Sweat | Սնուի Բովլես | Սերիալ, Դրամա, Սպորտային | Կարլ Ցվիկի Մալկոլմ ՄակԴոնալդ Մալկոլմ ՄակԴոնալդ, | Մարտին Հենդերսոն, Ինժե Հորնսթրա, Մելիսա Թոմաս, Տաի Նգույեն, Tahnie Merrey |
1997 | Սև ժայռը | Blackrock | Թրիլեր, Դրամա | Սթիվեն Վիդլեր | Լոուրենս Բրյուլս, Լինդա Կրոփեր, Սայմոն Լինդոն, Քրիս Հեյվուդ | |
1997 | Բղավոց | Roar | Քոնոր | Սերիալ, Ֆենտեզի, Մարտական, Արկածային | Յեն Տոյնտոն Ջեֆրի Լևի | Ջոն Սեյնտ Ռայան, Լիզա Զեյն, Վերա Ֆարմիգա, Սեբաստյան Ռոշե |
1997 | Թաթեր | Paws | Օբերոն | Ֆենտեզի, Արկածային, Ընտանեկան | Կարլ Ցվիկի | Բիլի Կոնոլի, Նատան Կավալերի, Էմիլի Ֆրանսուա, Ջո Պետրուցի, Քերոլին Գիլմեր |
1997 | Բղավոց։ Ստեղծում | Roar: The Making of | Քոնոր | Փաստագրական | Փիթեր Մ. Մորլի | Վերա Ֆարմիգա, Ալոնսո Գրիր, Սեբասթյան Ռոշե, Ջոն Սեյնտ Ռայան |
1999 | 10 պատճառ քեզ ատելու | Things I Hate About You | Պատրիկ Վերոնա | Մելոդրամա, Կատակերգություն | Ջիլ Ջանգեր | Ջուլիա Սթայլզ, Ջոզեֆ Գորդոն-Լևիթ, Լարիսա Օլեյնիկ, Դևիդ Կրամհոլց |
1999 | Երկու ձեռքով | Two Hands | Ջիմմի | Թրիլեր, Կատակերգություն, Քրեական | Գրեգոր Ջորդան | Բրայան Բրաուն, Դևիդ Ֆիլդ, Թոմ Լոնգ, Թոնի Ֆորոու |
2000 | Հայրենասերը | The Patriot | Գաբրիել Մարտին | Մարտական, Դրամա, Ռազմական | Ռոլանդ Էմերիխ | Մել Գիբսոն, Ջոելի Ռիչարդսոն, Ջեյսոն Այզեքս, Քրիս Կուպեր |
2001 | Ասպետի պատմությունը | A Knight's Tale | Ուիլյամ Թետչեր | Մարտական, Մելոդրամա, Կատակերգություն | Բրայան Հելգելենդ | Ռուֆուս Սյուել, Շաննին Սոսամոն, Պոլ Բեթանի, Լորա Ֆրեյզեր |
2001 | Հրեշների պարահանդես | Monster's Ball | Սոննի Գրոտովսկի | Դրամա, Մելոդրամա | Մարկ Ֆորսթեր | Բիլի Բոբ Տորնտոն, Հոլի Բերի, Թեյլոր Սիմպսոն, Գեբրիել Ուիտչեր |
2002 | Չորս փետուր | The Four Feathers | Հարի Ֆևերշամ | Դրամա, Մելոդրամա, Արկածային, Ռազմական | Շեկխար Կապուր | Քեյթ Հադսոն, Ուես Բենտլի, Ջիմոն Հոնսու, Քրիս Մարշալ |
2003 | Կելլիի ավազակախումբը | Ned Kelly | Նեդ Կելլի | Մարտական, Քրեական, Արկածային, Վեստեռն, Կենսագրական, Պատմական | Գրեգոր Ջորդան | Օրլանդո Բլում, Ջեֆրի Ռաշ, Նաոմի Ուոթս, Ջոել Էդգերտոն |
2003 | Մեղք խժռողը | The Order | Ալեքս Բերնիեր | Մարտական, Թրիլեր, Դետեկտիվ | Բրայան Հելգելենդ | Շաննին Սոսամոն, Բեննո Ֆյուրման, Մարկ Էդի, Փիթեր Ուելեր |
2005 | Դոգթաունի թագավորները | Lords of Dogtown | Սկիպ | Դրամա, Կենսագրական, Սպորտային | Կետրին Հարդվիկ | Ջոն Ռոբինսոն, Էմիլ Խիրշ, Ռեբեքա Դե Մորնեյ, Ուիլյամ Մապոտեր, Խուլիո Օսկար Մեչոսո |
2005 | Գրիմ եղբայրենրը | The Brothers Grimm | Յակոբ Գրիմ | Ֆենտեզի, Մարտական, Թրիլեր, Կատակերգություն, Արկածային | Տերի Գիլիամ | Մեթ Դեյմոն, Լինա Հիդի, Փեթեր Ստորմարե, Մոնիկա Բելուչի |
2005 | Սապատավոր լեռ | Brokeback Mountain | Ennis Del Mar | Դրամա, Մելոդրամա | Էնգ Լի | Ջեյք Ջիլենհոլ, Ռենդի Քուեյթ, Միշել Ուիլյամս, Էն Հեթուեյ |
2005 | Կազանովա | Casanova | Կազանովա | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն, Արկածային | Լասե Հալսթրյոմ | Սիեննա Միլլեր, Ջերեմի Այրոնս, Օլիվեր Պլատ, Լենա Ուլին |
2006 | Քենդի | Candy | Դեն | Դրամա, Մելոդրամա | Նիլ Արմֆիլդ | Էբբի Քորնիշ, Ջեֆրի Ռաշ, Թոմ Բաջ, Ռոբերտո Մեցա-Մոնտ |
2007 | Ես այնտեղ չկամ | I'm Not There. | Ռոբբի | Դրամա, Կենսագրական, музыка | Տոդ Հեյնս | Բեն Ուիշոու, Մարկուս Կարլ Ֆրանկլին, Քրիստիան Բեյլ, Քեյթ Բլանշեթ |
2008 | Մռայլ ասպետը | The Dark Knight | Joker | Ֆանտաստիկ, Մարտական, Թրիլեր, Քրեական | Քրիստոֆեր Նոլան | Քրիստիան Բեյլ, Աարոն Էկհարտ, Մեգի Ջիլենհոլ, Գարի Օլդման |
2009 | Դոկտոր Պառնասուսի պատկերացումները | The Imaginarium of Doctor Parnassus | Թոնի | Ֆենտեզի, Դետեկտիվ, Արկածային | Տերի Գիլիամ | Քրիստոֆեր Պլամեր, Թոմ Ուեյտս, Լիլի Կոուլ, Էնդրյու Գարֆիլդ |
- Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- filmportal.de — 2005.
- Pas L. v. Genealogics — 2003.
- «Սապատավոր լեռան», Հիթ Լեդջերի և Ջեյք Ջիլենհոլի կայք Արխիվացված 2012-07-30 Wayback Machine(ռուս.)