ավստրալացի նկարչուհի From Wikipedia, the free encyclopedia
Հիլդա Ռիքս Նիկոլաս (անգլ.՝ Hilda Rix Nicholas, ծննդյան անունը Ռիքս, այնուհետև՝ Հիլդա Ռիքս Ռայթ, սեպտեմբերի 1, 1884[1][2][3], Բալլարատ - օգոստոսի 3, 1961[1][2], Delegate)[Նշում 1], ավստրալիացի արվեստագետ։
Հիլդա Ռիքս Նիկոլաս | |
---|---|
Ի ծնե | անգլ.՝ Emily Hilda Rix |
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1884[1][2][3] |
Ծննդավայր | Բալլարատ |
Վախճանվել է | օգոստոսի 3, 1961[1][2] (76 տարեկան) |
Մահվան վայր | Delegate |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Կրթություն | National Gallery of Victoria Art School? (1905), Գրան–Շոմիե ակադեմիա (1907), Académie Delécluse? (1907) և Կոլարոսսիի ակադեմիա (1911) |
Մասնագիտություն | նկարչուհի, գծանկարիչ և արվեստագետ |
Ուսուցիչ | Frederick McCubbin?, John Hassall?, Auguste Joseph Delécluse?, Richard Edward Miller? և Թեոֆիլ Ալեքսանդր Ստեյնլեն |
Զավակներ | Rix Wright? |
Hilda Rix Nicholas Վիքիպահեստում |
Ծնվել է Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Բալլարատ քաղաքում։ Հայրը եղել է ուսյալ վարչական աշխատող, բանաստեղծ, մայրը՝ երաժիշտ և արվեստագետ։ 1902-1905 թվականներին Հիլդան սովորել է Վիկտորիայի արվեստի դպրոցի ազգային պատկերասրահում՝ Հայդելբերգյան դպրոցի առաջատար անդամ Ֆրեդերիկ ՄաքԿաբբինի մոտ և վաղ հասակում անդամագրվել է Մելբուրնի կին նկարիչների և քանդակագործների ընկերակցության կազմում։ 1907 թվականին՝ հոր մահից հետո, մոր և քրոջ հետ մեկնել է Եվրոպա, ուսումը շարունակել Լոնդոնում, ապա՝ Փարիզում։ Այդ ժամանակահատվածում նրան դասավանդել են Ջոն Հեսելը, Ռիչարդ Միլլերը, Թեոֆիլ Ալեքսանդր Ստեյնլենը։
1912 թվականին Տանժեր ճամփորդելուց հետո Ռիքսն ունեցել է մի քանի հաջողված ցուցահանդեսներ, ֆրանսիական կառավարությունը գնել է նրա աշխատանքներից մեկը։ Ռիքսն առաջին ավստրալիացիներից էր, ով նկարել է պոստիմպրեսիոնիստական լանդշաֆտներ, դարձել է Ֆրանսիայի արևելյան նկարիչների ընկերակցության անդամ։ Նրա նկարները Փարիզի սալոնում առաջին անգամ հայտնվել են 1911 թվականին, ապա՝ 1913 թվականին։ Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուն պես նրա ընտանիքը Ֆրանսիայից տեղափոխվել է Անգլիա։ 1914 թվականին մահացել է Ռիքսի քույրը, 1915 թվականին՝ մայրը։ 1916 թվականին նա ամուսնացել է Ջորջ Մեթսոն Նիկոլասի հետ, ով, ամուսնանալուց մեկ ամիս հետո զոհվել է Արևմտյան ռազմաճակատում։
1918 թվականին Ավստրալիա վերադառնալով՝ Ռիքս Նիկոլասը ձեռնամուխ է լինում պրոֆեսիոնալ նկարչության, Մելբուրնի գիլդիայի սրահում կազմակերպվում է նրա 100 աշխատանքների ցուցադրությունը, և Վիկտորիայի ազգային պատկերասրահը գնում է նրա գործերի մեծ մասը։ 1920-ական թվականներին Ռիքսը նկարչությամբ է զբաղվում գյուղական վայրերում, այնուհետև վերադառնում է Եվրոպա։ 1925 թվականի Փարիզյան ցուցահանդեսից հետո Լյուքսեմբուրգի թանգարանը գնում է նրա աշխատանքներից, որից հետո նրա կտավները ցուցադրվում են բրիտանական շրջանային պատկերասրահներում, այնուհետև Ռիքսի աշխատանքները ներկայացվում են այլ ցուցահանդեսներում, այդ թվում՝ Քանդակագործների, նկարիչների ու փորագրողների ընկերության և Լոնդոնի արվեստի թագավորական ակադեմիայի ցուցահանդեսներում։ 1926 թվականին Ռիքսի աշխատանքներն ընդգրկվում են Գեղարվեստի ազգային ընկերության գարնանային ցուցադրությունում, որից հետո Ռիքսը դառնում է այդ ընկերության անդամ։
1926 թվականին Ռիքսը վերադառնում է Ավստրալիա, 1928 թվականին ամուսնանում է Էդգար Ռայթի հետ, ում հանդիպել էր 1920-ական թվականներին։ Զույգը հաստատվում է Նոր Հարավային Ուելսի Դելիգատ քաղաքում։ Նրանց որդին՝ Ռիքս Ռայթը, ծնվել է 1930 թվականին։ Չնայած Ռիքսը շարունակում էր նկարել նշանակալի աշխատանքներ, այդ թվում՝ «Ամառանոցը», Ռիքս Նիկոլասը՝ մոդեռնիզմի վճռական քննադատը, ով քամահրանքով էր վերաբերում նոր ի հայտ եկող խոշոր արվեստագետների աշխատանքներին, ինչպիսիք են Ռասել Դրիսդելը և Ուիլյամ Դոբելը, ստեղծագործում էր ավստրալիական արվեստի տենդենցներից դուրս։ Ռիքսի դիդակտիկ նկարներն արտացոլում էին Ավստրալիայի հովվերգությունը։ Ռիքսի վերջին երկու ցուցահանդեսները կազմակերպվել են 1947 թվականին։ Մինչև մահ Ռիքսն ապրել է Դելիգատում։ Ռիքսի աշխատանքները ներառված են Ավստրալիայի խոշոր հավաքածուներում, այդ թվում` Հարավային Ավստրալիայի պատկերասրահում, Պատերազմին նվիրված ավստրալիական պատկերասրահում, Ավստրալիայի ազգային պատկերասրահում, Վիկտորիայի ազգային պատկերասրահում, Քվինսլենդի արվեստի պատկերասրահում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.