![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c6/McDonalds_Museum.jpg/640px-McDonalds_Museum.jpg&w=640&q=50)
Հիմնադիրը (ֆիլմ)
From Wikipedia, the free encyclopedia
Հիմնադիրը ( անգլ. ՝ The Founder ), 2016 թվականին նկարահանված ամերիկյան կենսագրական դրամա` հեղինակված ռեժիսոր Ջոն Լի Հենքոքի և սցենարիստ Ռոբերտ Սիգելի կողմից։ Մայքլ Քիթոնի գլխավոր դերակատարմամբ՝ գործարար Ռեյ Քրոկի դերում, ֆիլմը ներկայացնում է McDonald's արագ սննդի ռեստորանների ցանցի ստեղծման պատմությունը, որն ի վերջո ենթադրում էր ընկերության սկզբնական հիմնադիրների դուրս մղում՝ անողոք ղեկավարման նպատակով։ Նիկ Օֆերմանը և Ջոն Քերոլ Լինչը խաղում են McDonald's-ի հիմնադիրներ Ռիչարդ և Մորիս Մակդոնալդների դերերում, Լինդա Քարդելինիին՝ Ռեյ Քրոկի երրորդ կնոջ՝ Ջոան Սմիթի դերում[4]։
Հիմնադիրը անգլ.՝ The Founder | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | կենսագրական ֆիլմ և դրամա |
Թեմա | ՄաքԴոնալդս |
Թվական | ապրիլի 20, 2017[1], հունվարի 20, 2017 և փետրվարի 2, 2017[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջոն Լի Հենքոք[3] |
Սցենարի հեղինակ | Ռոբերտ Սիգել |
Դերակատարներ | Մայքլ Քիթոն, Լորա Դերն, Նիք Օֆերման, Ջոն Քերոլ Լինչ, Պատրիկ Ուիլսոն, Բի Ջեյ Նովակ, Լինդա Քարդելինի, Justin Randell Brooke?, Kate Kneeland?, Գրիֆ Ֆերսթ, Wilbur Fitzgerald?, Դևիդ դե Ֆրիզ, Էնդրյու Բենաթոր, Cara Mantella?, Randall Taylor?, Jeremy Madden?, Rebecca Ray?, Adam Rosenberg?, Jacinte Blankenship?, Braileanu Cristina?, David Silverman?, Մայք Պնևսկի, Քեթրին Դայեր, Susan Williams?, Franco Castan? և Աֆեմո Օմիլամի |
Օպերատոր | Ջոն Շվարցման |
Երաժշտություն | Քարթեր Բերուել |
Մոնտաժ | Ռոբերտ Ֆրեյզեն |
Պատմվածքի վայր | Արիզոնա և Կալիֆոռնիա |
Նկարահանման վայր | Ջորջիա և Ատլանտա |
Տևողություն | 115 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Ֆիլմի պրեմիերան կայացել է Արքլայթ հոլիվուդում (անգլ․՝ Arclight Hollywood) 2016 թվականի դեկտեմբերի 7-ին, իսկ թատերական պրեմիերան ԱՄՆ-ում թողարկվել է 2017 թվականի հունվարի 20-ին Weinstein Company-ի կողմից։ Ամբողջ աշխարհում այն հավաքել է 24 միլիոն դոլար և արժանացել է դրական արձագանքների քննադատների կողմից, ովքեր բարձր են գնահատել Քիթոնի կատարումը։