Հին Եգիպտոսի ճարտարապետություն
From Wikipedia, the free encyclopedia
Հին Եգիպտոսի ճարտարապետություն, ճարտարապետության տեսակ Հին Եգիպտոսի քաղաքակրթության մեջ, որը զարգացել է Նեղոսի ափի երկայնքով՝ տաք կլիմայի և որոշակի բուսականության պայմաններում։ Բազմադարյա պատմության ընթացքում այն առանձնանում է իր պահպանողականությամբ[1]։
Հնարավոր չէ սահմանել հնագիտական ճշգրիտ թվեր․ հարկավոր է ներկայիս գիտելիքներով դասակարգել հուշարձանները տվյալ ժամանակաշրջանի Դինաստիաների հերթականությամբ[2] կամ դարաշրջաններով․
- Վաղ թագավորության ճարտարապետություն
- Հին թագավորության ճարտարապետություն
- Միջին թագավորության ճարտարապետություն
- Նոր թագավորության ճարտարապետություն
- Ուշ ժամանակաշրջանի, ուշ թագավորության ճարտարապետություն
- Հելլենիստական Եգիպտոսի ճարտարապետություն