Հին Տիկկո
From Wikipedia, the free encyclopedia
Հին Տիկկոն (անգլ.՝ Old Tjikko), 9550 տարեկան նորվեգական եղևնի, որը գտնվում է Շվեդիայի Դալարնա նահանգի Ֆուլուֆյելլետ լեռան վրա։ Ծեր Տիկկոն ի սկզբանե համբավ է ձեռք է բերել որպես «աշխարհի ամենահին ծառը»։ Հին Տիկկոն, այնուամենայնիվ, կլոնալ ծառ է, որը հազարամյակների ընթացքում վերականգնում է նոր կոճղեր, ճյուղեր և արմատներ, այլ ոչ թե մեծ տարիքի առանձին ծառ է։ Ծեր Տիկկոն ճանաչվում է որպես ամենատարեց կենդանի եղևնի և չորրորդ ամենահին հայտնի կլոնային ծառը։
Ծառի տարիքը որոշվում է ծառի տակից հավաքված գենետիկորեն համապատասխանող բուսանյութի ռադիոածխածնային թվագրմամբ, քանի որ դենդրոխրոնոլոգիան չի գործում կլոնային ծառերի համար։ Բունը ինքնին գնահատվում է, որ ընդամենը մի քանի դար է, բայց բույսը գոյատևել է շատ ավելի երկար՝ շնորհիվ մի գործընթացի, որը հայտնի է որպես շերտավորում (երբ ճյուղը շփվում է գետնի հետ, այն բողբոջում է և նոր արմատ առաջացնում), կամ վեգետատիվ կլոնավորում (երբ բունը մեռնում է, բայց արմատային համակարգը դեռ կենդանի է, այն կարող է նոր բողբոջ առաջացնել)։