Հիշամ Աբաս
եգիպտացի փոփ-երգիչ / From Wikipedia, the free encyclopedia
Հիշամ Աբաս (սեպտեմբերի 13, 1963(1963-09-13)[1], Կահիրե, Եգիպտոս), եգիպտացի փոփ-երգիչ։ Հայտնի է դարձել իր Habibi Dah (Nari Narain) երգի շնորհիվ, որը թողարկման ժամանակաշրջանում հիթ էր դարձել։ Այլ հայտնի երգերից է Asmaa Allah al-husna:
Հիշամ Աբաս | |
---|---|
Բնօրինակ անուն | արաբ․՝ هشام |
Ի ծնե անուն | արաբ․՝ محمد هشام محمود محمد عباس |
Ծնվել է | սեպտեմբերի 13, 1963(1963-09-13)[1] (60 տարեկան) Կահիրե, Եգիպտոս |
Երկիր | Եգիպտոս |
Ժանրեր | Արաբական փոփ երաժշտություն և Եգիպտական երաժշտություն |
Մասնագիտություն | դերասան և երգիչ |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Կահիրեի ամերիկյան համալսարան |
Hisham Abbas Վիքիպահեստում |
Հիշամը ավարտել է Դար էլ Թաֆլ միջնակարգ դպրոցը, հետագայում Կահիրեի Ամերիկյան համալսարանը՝ ստանալով դիպլոմ մեքենաշինության բնագավառում, սակայն հետագայում որոշել է դառնալ պրոֆեսիոնալ երաժիշտ։ Իր գործունեությունը սկսել է դեռևս ուսանողական տարիներից։ Եղել է Pats խմբի անդամներցի մեկը[2]։
Ճանաչում ստացել է 1990-ական թվականներին, շնորհիվ նրա Wana Wana Wana, Eineha El Sood, Ta’ala, Ya Leila, Shoofi երգերի։ Արժանացել է մեծ հայտնիության և 1997 թվականին ստացել Orbit’s Arabic Song Award մրցանակը[3]։ Ամբողջ կարիերայի ընթացքում ձայնագրել է 10 սոլո ալբոմ։
Իր ամենահայտնի երգը հանդիսանում է Habibi Dah (Nari Narain), որը ձայնագրվել է 2001 թվականին։ Այս ստեղծագործությունը Եգիպտոսում ստացել է պլատինե սերտեֆիկատ, իսկ տեսահոլովակը «Եգիպտական օսկար» մրցանակաբաշխման արարողության ժամանակ արժանացել է լավագույն տեսահոլովակ մրցանակին[4]։
2014 թվականին եգիպտական հեռուստաընկերություններից մեկը թողարկեց վավերագրական մի ֆիլմ, որում Հիշամը պատմեց իր կենսագրությունը[5]։