Հիպերիոն
From Wikipedia, the free encyclopedia
Հիպերիոն (հին հունարեն՝ Ὑπερίων՝ շատ բարձրահասակ), տիտան։ Հին հունական դիցաբանության մեջ[6] Ուրանոսի և Գեայի որդին, Թեյայի ամուսինը[7], Հելիոսի, Սելենեի և Էոսի հայրը[8]։ Հիպերիոն անունը դարձել է նաև նրա որդու՝ Հելիոսի մականուններից մեկը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հիպերիոն (այլ կիրառումներ)
Հիպերիոն | |
---|---|
Տեսակ | տիտաններ |
Դիցաբանություն | հին հունական դիցաբանություն և Հունական դիցաբանություն |
Սեռ | արական |
Հունական գրաձև | Ὑπερίων |
Հայր | Ուրանոս[1] |
Մայր | Գեա[1] |
Քույր | Թեյա |
Քույր/Եղբայր | Հռեա[2], Հապետոս, Կրոնոս, Թեմիս, Թեյա, Օվկիանոս և Տեթիս |
Ամուսին | Թեյա |
Զավակներ | Հելիոս[1][3], Էոս[1][4], Սելենե[1][5] և Ավրորա |
Hyperion (mythology) Վիքիպահեստում |
Հիպերիոնը փայլող աստված էր, բառացի թարգմանած՝ վեր, այսինքն երկնքով ընթացող, դրա համար նույնացվում է Հելիոսի հետ, էլենիստական դիցաբանության մեջ Հելիոսի որդիներն անվանվում են հիպերիոնիդներ։
Էվգեմերիստական մեկնաբանությամբ՝ Հիպերիոնը մարդ է, որն առաջինն է հասել երկնային լուսատուներին, որի համար էլ նրան անվանում են լուսատուների հայր[9]։
Ըստ Հեսիոդոսի, Հիպերիոնը տիտան է, արևի աստված, Ավրորայի, Արևի և Լուսնի հայրը։ Ոդիսականում (XII) Հիպերիոնը նույնասցվում է Հելիոսի հետ։ Հելիոս Հիպերիոնը իր սուրբ կովերին պահում է Տրինակրիա կղզու վրա։