Հիպոկրատի երդում
From Wikipedia, the free encyclopedia
Հիպոկրատի երդում (լատ. Iusiurandum Hippocraticum)՝ պատմականորեն ընդունված բարոյական և դեոնտոլոգիական սկզբունքների ամբողջություն է, որով երդվում են բոլոր բժիշկները` բժշկական գործունեությունը սկսելուց առաջ։ Փաստացի տվյալների համաձայն` երդման տեքստի հեղինակը հույն բժիշկ, բժշկագիտության հայր Հիպոկրատն է կամ իր աշակերտներից մեկը։