Հիտլերի կաբինետ
From Wikipedia, the free encyclopedia
Հիտլերի կաբինետ, կազմավորվել է 1933 թվականի հունվարի 30-ին։ Հունվարի 29-ին Կուրտ ֆոն Շլեյխերի կառավարությունը հրաժարական տվեց։ Հենց այդ օրը Հինդնեբուրգը Ֆրանց ֆոն Պապենին պարզել Հիտլերից, կարելի է արդյոք կազմավորել կառավարություն «սահմանադրությամբ սահմանված կարգով» (փաստացի` Ռայխսթագի մեծամասնության կողմից աջակցություն ստացողներից)։ Բանակցությունների արդյուքնում հունվարի 29-ին Հինդենբուրգը որոշում կայացրեց Հիտլերին նշանակել ռայխսկանցլեր։ Հաջորդ օրը Հինդենբուրգը ընդունեց կաբինետի նոր անդամներին ու պաշտոնապես Հիտլերին հաստատեց ռայխսկանցլեր։ Հիտլերի կաբինետը կոալիցիոն էր, ՆՍԳԲԿ-ն 11 պորտֆելներից ստացավ ընդամենը 3-ը։ 1934 թվականից հետո հավաքվել են հազվադեպ, իսկ լրիվ կազմով վերջին հանդիպումը տեղի է ունեցել 1938 թվականի փետրվարի 5-ին[1]։