From Wikipedia, the free encyclopedia
Հմայակ Առստամյան (10 հունիսի, 1970, Սառնաղբյուր, Ասկերանի շրջան - 8 մայիսի, 1992, Շուշի), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Հմայակ Յուրիի Առստամյան | |
---|---|
10 հունիսի, 1970 - 8 մայիսի, 1992 | |
Ծննդավայր | Սառնաղբյուր, Ասկերանի շրջան |
Մահվան վայր | Շուշի |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Հմայակ Առստամյանը ծնվել է 1970 թ. հունիսի 10-ին Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում։ Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցում 8-ամյա կրթություն ստանալուց հետո ընդունվել է պրոֆտեխուսումնարան և սովորել զոդողի մասնագիտություն։ Խորհրդային բանակում ծառայել է Մոսկվայի մարզում։ Զորացրվելուց հետո ընդգրկվել է արցախյան ընդհատակյա պայքարին։ Ծառայել է Դաշուշենի կամավորական ջոկատում։ Մասնակցել է Կրկժանի, Մալիբեկլուի, Ջանհասանի ազատագրական մարտերին։ Կրկժանում վիրավորվել է ոտքից, Ջանհասանում՝ աչքերից, բայց էլի մնացել շարքում։ Զոհվել է 1992 թ. մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Սառնաղբյուրի գերեզմանատանը[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.