Հյութ
From Wikipedia, the free encyclopedia
Հյութը խմիչք է, որը պատրաստում են մրգերի և բանջարեղենների բնական հեղուկը արդյունահանելով կամ սեղմելով։ Այն կարող է նաև պատրաստվել, այլ անուշաբույր խտանյութով կամ այլ կենսաբանական սննդի աղբյուրներով, ինչպիսիք են միսը կամ ծովամթերքները կամ կեռասի հյութը։ Հյութը սովորաբար օգտագործում են, որպես ըմպելիք կամ, որևէ ուտեստի բաղադրիչ, կամ մթերքներում որպես բուրավետիչ, կամ այլ ըմպելիքների մեջ։ Հյութը դարձավ հանրաճանաչ ըմպելիք այն բանից հետո, երբ պաստերիզացման մեթոդները գնալով զարգացան ու հնարավոր էղավ պահպանել առանց օգտագործելու խմորում (որն օգտագործվում է գինու արտադրության մեջ)[1]։ Մրգահյութի ամենամեծ սպառողներն են նորզելանդացիներն ու կոլումբիացիները, ովքեր օրական օգտագործում են գրեթե մեկ բաժակ (8 ունցիա), և ավելի քան երեք քառորդ բաժակ հյութ։ Մրգերի հյութի սպառումը միջին հաշվով ավելանում է երկրի եկամտի մակարդակին զուգահեռ[2]։