Հյուսիսային Մակեդոնիայի Սահմանադրություն
From Wikipedia, the free encyclopedia
Հյուսիսային Մակեդոնիայի Սահմանադրություն (մակեդոներեն՝ Устав на Република Македонија), Մակեդոնիայի Հանրապետության մայր օրենքների ժողովածուն, որը հանդիսանում է պետության իրավական համակարգի հիմքը։ Սահմանադրությունը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության հիմնական և գլխավոր օրենքն է, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր իրավական ակտերը։ Այն նաև արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման հիմնարար սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը։
Քաղաքականություն |
Հյուսիսային Մակեդոնիա |
պետական համակարգը» շարքի մաս է կազմում |
Գործադիր իշխանություն
Օրենսդիր իշխանություն Իրավական համակարգ
Վարչական համակարգ Քաղաքական համակարգ
|
Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության Սահմանադրությունն ընդունվել է երկրի խորհրդարանի կողմից՝ 1991 թվականի նոյեմբերի 17-ին[1]։ 2001 թվականին կատարվել են կարևորագույն սահմանադրական փոփոխություններ, որոնք ընդլայնել են ալբանացիների իրավունքները Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության տարածքում[2][3]։